Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոմեոն և Ջուլիետան հիշեցնում են ինչ-որ պահեր, որոնք անհետացել են մեր գիտակցությունից

12.20.2014

Մոսկվայում, Երմոլովայի անվան թատրոնի նոր բեմում օրերս կայացել է առաջին պրեմիերան՝ ներկայացվել է «Ռոմեո և Ջուլիետա: Տարբերակ» բեմադրությունը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Շեքսպիրյան ամենապահանջարկված պիեսներից մեկի նոր ընթերցման հեղինակներն են դրամատուրգ Վալերի Պեչեյկինը և ռեժիսոր Դենիս Ազարովը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Օլեգ Մենշիկովը նոր բեմն զբաղեցնելու համար դրել է բավականին կոշտ պայմաններ. Ներկայացման նախապատրաստության համար տրվում է մեկ ամիս, իսկ բեմադրությունը ազդագրերում նշվում է այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում է դահլիճ հավաքել:

Նոր տարբերակում Ռոմեոն ու Ջուլիետան և նրանց սիրո մեծ պատմությանն օժանդակող կամ դիմադրող բոլոր հերոսները, բեմական միջավայրն ու առարկաները շատ հեռու են շեքսպիրյան պատումի ավանդկան, ակադեմիական շնչառությունից: Այստեղ հերոսները հանդես են գալիս սպորտային կոշիկներով ու պատառոտված ջինսերով, միջավայրը ստեղծվում է տեսաարթի օգնությամբ, հնչում է ռոք երաժշտություն, որոնք կարծես թե դասական գործերը «ժամանակակից» դարձնելու արդեն վաղուց հաստատված սկզբունքները հումորի վերածելու փորձ լինեն:

Ավելացնենք, որ հեղինակների այդ մոտեցումը առավել հստակ միտումի է վերածվում, երբ ներկայացման մեջ հետադարձ հայացքով վերհիշվում են նաև շեքսպիրյան պիեսի մինչև այժմ իրականացված գրեթե բոլոր դրսևորումները՝ սկսած բալետից ու մյուզիքլից, վերջացրած՝ կինոյով ու հեռուստատեսությամբ:

Եվ այդ ամենը շատ մեծ խտությամբ խառնված է ինքնասպանությունների և մահերի ֆիզիոլոգիական մարմնավորումների մեջ:

Փոքր բեմի վրա սպանություններն ու տուրուդմփոցները, ճիչերը, կրակոցները, արյունը ներկայացվում են գրեթե մարտաֆիլմերի լայն մասշտաբայնությամբ: Իսկ հերոսները չափազանց մելոդրամատիկական կեցվածք ունեն՝ թեև կրում են ջինսե հանդերձանք:

« Թույնը խմելու տեսարանը... Դա ամենահաճելի արարողությունը չի: Խմել միջնադարյան թույն, մեղմ ասած, ֆիզիոլոգիապես.... Կամ այն, որ Ջուլիետան ինքն իրեն հարվածում է դաշույնով: Դուք պատկերացնու՞մ եք աղջիկների, ովքեր բացում են իրենց փորը: Մենք ցանկանում էինք հիշեցնել «Ռոմեո և Ջուլիետայի» սյուժեի ինչ-որ պահեր, որոնք անհետացել են մեր գիտակցությունից».- ասել է մոսկովյան թատրոնի շեքսպիրյան պիեսի նոր ընթերցման ռեժիսորը:
    Դիտվել է 442 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337>>հաջորդ