Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Ջ. Քլունիի հակերների ստեղծած իրավիճակում «դեռ ոչ մեկը չգիտի ինչպես վարվել»

12.20.2014

Այն, որ «Sony Pictures» ընկերության ղեկավարներ Էմի Փասքալը և Մայքլ Լինթոնը լրատվամիջոցներին ներկայացնում են հակերների կողմից կինոթատրոններին հասցեագրված սպառնալիքներով հաղորդագրությունները՝ հարավկորեական առաջնորդի մասին կատակերգության ցուցադրման վերաբերյալ, պարզապես ավելի է նպաստում այդ հակերների հեղինակության աճին: Այդպիսի կարծիքով է հոլլիվուդյան հայտնի կինոաստղ Ջորջ Քլունիի հետ իր հարցազրույցն սկսում «deadline.com»-ը: Դրա հետ միասին պարբերականը նաև նշում է, որ կիբերահաբեկիչների զոհն առաջին հերթին հանդիսանում է հենց «Sony Pictures» ընկերությունը, հաղորդում է «taglur.am»-ը:

«Ինչ ցանկանում եք արեք, սակայն ֆիլմը թողարկեք»,- կոչ է արել դերասանը, ընդգծելով, որ դա ավելի շատ անհրաժեշտ է այն բանի համար, որ ինքը չի «պատրաստվում ենթարկվել ինչ-որ մեկին, ով ցուցում է տալիս նայել կամ չնայել ֆիլմը»: Քլունին դա համարում է այս իրավիճակում պահանջվող լուծման ամենակարևոր պահը:

Նա նաև նշել է, որ ստեղծված իրավիճակը նոր է իրենց իրականության համար և «դեռ ոչ մեկը չգիտի ինչպես վարվել»: Նա ասել է, որ ինչ էլ լինի, այնուամենայնիվ, իրենց երկիրը թույլատրել է, որ «Հյուսիսային Կորեան թելադրի իր կանոնները և դա խելագարություն է»:

Հշեցնենք, որ «Sony Pictures Entertainment» ընկերությունը նկարահանել է «Հարցազրույց» անունով կատակերգական ֆիլմ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ինի մասին:

Ֆիլմը պատմում է, թե ինչպես երկու ամերիկացի լրագրողներ, որ պատրաստվում են հարցազրույց ունենալ կորեական առաջնորդի հետ, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունից հանձնարարություն են ստանում սպանել նրան:

Պրեմիերայից առաջ «Sony Pictures Entertainment» ընկերության և կինոնկարի առաջին ցուցադրությանը պատրաստվող կինոթատրոնների համակարգիչները ենթարկվել են հակերային գրոհի, որոնցում եղած հաղորդագրություններում պահանջ է ներկայացվել հրաժարվել ֆիլմը ցուցադրելու պլաններից,՝ հակառակ դեպքում հակերները սպառնացել են այդ կինոթատրոններում ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Դրանից հետո «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրությունը անորոշ ժամանակով ամերիկյան բոլոր կինոթատրոններում հետաձգվել է:

Ավելացնենք, որ ֆիլմի դեկտեմբերի վերջին նախատեսված պրեմիերային ցուցադրություններից անորոշ ժամանակով հրաժարվել են նաև Ռուսաստանի կինոթատրոնները:
    Դիտվել է 1597 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ