Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Լևիֆան» ռուսական ֆիլմը ընդգրկվել է «Օսկար»-ի մրցութային կարճ ցուցակում

12.20.2014


Ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Զվյանգինցևի «Լևիֆան» ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Լևիֆանը» Հովհաննեսի աստվածաշնչյան պատմության մասին հեղինակային մեկնաբանությունն է, ներկայացված ժամանակակից Ռուսաստանի վերաբերյալ նյութի և անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսի նույնանուն աշխատության վրա:
Գլխավոր հերոսը Նիկոլայը (Ալեքսեյ Սերեբրյակով) իր կնոջ՝ Լիլիայի հետ (Ելենա Լյադովա) ապրում է հյուսիսային մի փոքրիկ քաղաքում և ունի ավտոնորոգման արհեստանոց: Երբ քաղաքագլուխը փորձում է քանդել նրա տունը և բռնազավթել ունեցվածքը, Նիկոլայը օգնություն է խնդրում իր հին ընկերոջից՝ մոսկվացի իրավաբան Դմիտրի Սելեզնյովից (Վլադիմիր Վդովիչենկով), ով ժամանում է քաղաք և բախվում է չինովնիկների կամայականության ու ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ:

Այս ֆիլմը նաև հավակնում է ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակին:

«Լևիֆան» ֆիլմի հետ միասին «Օսկար» մրցանակաբաշխության «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում ընդգրկված են ևս 8 կինոնկար, այդ թվում Գեորգի Ավաշվիլու «Եգիպտացորենի կղզին», Աբդեռահման Սիսսակոյի «Տիմբուկտու», Պավել Պավլիկովսկու «Իդա», Ռոբերտ Էսթլունդի «Ֆորսմաժոր» և այլ ֆիլմերը:
    Դիտվել է 337 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396