Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլմի գլխավոր դերակատարը այցելել է «ինչ-որ հատուկ մի հաստատություն»

12.22.2014

Բեռլինի միջազգային կինոփառատոնը ասես շարունակելով նախորդ միջազգային կինոփառատոնում Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհու» թողած ավանդույթը, դառնում է տարվա ամենաշատ աղմուկը հարուցած էրոտիկ ֆիլմի համաշխարհային պրեմիերայի կայացման վայր: Այս անգամ այստեղ 2015 թ.-ի փոտրվարի 5-15-ին կայանալիք ստուգատեսի ժամանակ կցուցադրվի Սեմ Թեյլոր-Ջոնսոնի «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «berlinale.de»-ին:

Է. Լ. Ջեյմսի աշխարհի 51 լեզուներով թարգմանված նույնանուն վեպի հիման վրա նկարահանված կինոնկարը կցուցադրվի փառատոնի «Berlinale Special Gala» բաժնում՝ փոտրվարի 11-ին: Պրեմիերային, ֆիլմի ռեժիսորից բացի, կմասնակցեն նաև գլխավոր դերակատարները՝ Ջեյմի Դորնանը և Դաքոթա Ջոնսոնը:

Դորնանը «Elle» հանդեսին տված հարցազրույցում պատմել է, որ այս ֆիլմում նկարահանվելու նախապատրաստական փուլում ինքը այցելել «ինչ-որ հատուկ մի հաստատություն», որտեղ հետևել է «Սադո-մազո» ոճով սեռական խաղերի ընթացքին Այդ մասին հաղորդում է «newsru.com»-ը:

«Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմը Բեռլինալեում կցուցադրվի միայն մեկ անգամ:
    Դիտվել է 1276 անգամ