Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոնսերադ Կաբալյեն դատապարտվել է 6 ամսյա պայմանական ազատազրկման

12.24.2014

Օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն պայմանական ազատազրկման է դատապարտվել: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Երգչուհին այդ պատժին արժանացել է արդեն երկար ժամանակ քննարկման ու քաշքշուկի պատճառ դարձած հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով:

Ապրելով Բարսելոնում, Կաբալյեն իր հոնորարները ստանում է Անդորայի բանկի իր հաշվեհամարին, որը նրան հնարավորություն է ընձեռում խուսափել հարկային վճարումներից: Սակայն, այդ հնարավորության օգտագործումն իշխանությունները գնահատել եմ որպես խարդախություն:

Կաբալյեի դեմ հարուցվել է քրեական գործ, որն էլ, ի վերջո հանգեցրել է դատական քննության և համապատասխան դատավճռի:

Սակայն երգչուհին չի կալանավորվել: Նա դատապարտվել է 6 ամսով պայմանական ազատազրկման և 240 հազար եվրո տուգանքի:

Դատախազության հետ պայմանական ազատազրկման պայմանավորվածությանը երգչուհին հասել է պարտքը մարելուց և համապատասպան տուգանքները վճարելու խոստումից հետո:

Մնում է, որ պետության շահերի պաշտպանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը հաստատի նաև դատավորը:
    Դիտվել է 451 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192939495969798