Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գրականության տարվա շրջանակներում կկայանա «Գրական Եվրազիա» միջազգային ֆորումը

12.25.2014

Ռուսաստանում 2015 թ.-ն հայտարարված է գրականության տարի: Արդեն հայտնի է նաև այդ միջոցառման առիթով մշակված և հավանության արժանացած ֆիրմային ոճը, որի լոգոտիպը ներկայացնում է Ռուսաստանի պետական եռագույն դրոշի գույներով պատկերված գրչի ռուս մեծ վարպետներին՝ Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Գոգոլի և Աննա Ախմատովայի կիսադեմերը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

2014թ.-ի հունիսին ՌԴ նախագահ Վ. Պուտինը ստորագրեց հրամանագիր Ռուսաստանում գրականության տարի անցկացնելու մասին:

Ըստ Ռուսասանի տպագրության և զանգվածային հաղորդակցության գործակալության պետ Միխայիլ Սեսլավինսկու այդ միջոցառման ընթացքում նախատեսվում են մեծամասշտաբ և հետաքիր զանազան միջոցառումներ, այդ թվում գրողների «Գրական Եվրազիա» միջազգային ֆորումը,«Ռուսաստանի գրական քարտեզ», «Գրադարանային գիշեր-2015», «Գրքի համաշխարհային օր», «Ամառը՝ գրքով» և այլ նախագծեր:

Գրականության տարվա կազմակերպչական կոմիտեն ղեկավարում է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
    Դիտվել է 499 անգամ