ՌԴ ԱԳՆ պաշտոնյան ասել է, որ առաջնորդի վրա մահափարձ կատարելու գաղափարն ագրեսիվ է12.25.2014
Հենց միայն «Հարցազրույց» ֆիլմում Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդի վրա մահափարձ կատարելու գաղափարն, արդեն, ագրեսիվ է և աղմկահարույց, Փհենյանի արձագանքը միանգամայն հասկանալի է: Այսպիսի գնահատական է տվել հոլլիվուդյան ֆիլմին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանում մտահոգությամբ ընդունեցին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածության մեծացումը՝ կապված «Sony Pictures» կինոընկերության կայքի վրա հակերային հարձակման ու դրա հետևանքների հետ: «Արժի հիշեցնել, որ ոչ մի ուղակի ապացույց ամերիկյան կողմը իր հավակնությունների վերաբերյալ չի բերել»,- ասել է Լուկաշևիչը:
«Իսկ ինչ վերաբերում է ԿԺԴՀ-ին դատապարտելու վերաբերյալ այլ կողմերին ուղղված ԱՄՆ-ի կոչերին, առավել ևս վրիժառության սպառնալիքներին, դրանք ոչ արդյունավետ են և վտանգավոր, քանի որ առանց այն էլ շատ բարդ կորեական թերակղզում միայն ավելացնում են լարվածության բաղադրիչը»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը և ավելացրել, որ դա որևէ մեկի շահերին չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին անհայտ հակերները կիբերհարձակում գործեցին «Sony Pictures Entertainment»-ի վրա և գողացան կինոընկերության մասին գաղտնի տվյալներ, համացանցում տեղադրվեցին նրա արտադրած, բայց դեռ վարձույթի չհանված կինոնկարներ, Ջեյմս Բոնդի մասին նոր կինոնկարի սցենարը, ինչպես նաև ղեկավարության անձնական գրագրությունները:
Բացի այդ հակերները սպառնալից ուղերձ էին թողել, որտեղ ասված էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի մասին նկարահանված «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրման ժամանակ կիրականացվեն ահաբեկչության գործողություններ: Այդ սպառնալիքի պատճառով «Sony Pictures Entertainment»-ը հայտարարեց, որ կինոնկարի դեկտեմբերի 25-ին նախատեսված պրեմիերան չեղյալ է համարվում:Սակայն, դրանից հետո, հանրության ճնշման ներքո, կինոընկերության ղեկավարները փոխեցին իրենց որոշումը և հայտարարեցին, որ իրենք ֆիլմը կթողարկեն, սակայն դեռ անհայտ է թե ինչ կրիչներով:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն կիբերհարձակման համար մեղադրում է ԿԺԴՀ-ի իշխանություններին: Իսկ երկրի նախագահ Բարաք Օբաման խոստացել է, որ ԱՄՆ-ն կձեռնարկի պատասխան քայլեր: Փհենյանը այդ հարձակման մեջ իր մասնակցությունը ժխտում է: