Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայ թատրոնի և կինոյի աշխարհները ծանր կորուստ կրեցին

12.26.2014


Հայաստանի թատերական գործիչների միությունը և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը խոր վշտով տեղեկացնում են, որ վախճանվել է ազգային թատրոնի և կինոյի անվանի վարպետներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միության ֆեյսբուքյան էջը:

Կյանքից հեռացավ սկզբունքային ու ազնիվ արվեստագետը, տաղանդավոր անհատականությունը:

Ծնվել է 1948թ. մարտի 15-ին, Բաքվում: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը՝ պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: 1982թ-ից աշխատում է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր` Բերանժե` «Թագավորը մահանում է», Անցորդ` «Բալենու այգի», Բազիլ` «Ֆիգարոյի ամուսնությունը», Սերեբրյակով` «Քեռի Վանյա», Վիրտուոզ` «Ավտոբուս», Ալֆրեդ Իլ` «Ծեր տիկնոջ այցը» և այլն:

1972թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Վերադարձ», «Քաոս», «Մարդը Օլիմպոսից», «Ռայկոմի քարտուղարը», «Արևիկ», «Երջանկության մեխանիկա», «Հրդեհ», «Խնձորի այգի», «Անապատ», «Ուր էիր, մարդ Աստծո», «Ոտքի, դատարանն է գալիս», «Ճանապարհորդություն» և այլն:

Իր արտիստական գործունեության ընթացքում Կարեն Ջանգիրովը արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների, ճանաչվել է ` «Լավագույն դերասան»: Իսկ «Մարդը Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշևի համամիութենական կինոփառատոնում և 1989թ. «Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակների: 1993թ. արժանացել է Ստանիսլավսկու և Վախթանգովի ֆոնդի գլխավոր մրցանակի, 2008թ.,` ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, ` «Լավագույն դերասան» և այլն:

Աշխատել է Երևանի Դրամատիկական, Փոսի թատրոններում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում՝ հաստատելով ինտելեկտուալ դերասանի տեսակը, բեմ բերել առինքնող բեմական կերպարներ:

Նրա կերտած Միքայելի կերպարը «Քաոս» ֆիլմում համարվում է հայկական կինոյի նվաճումներից մեկը:
    Դիտվել է 873 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ