Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլմը դիտողներից շատերը նշում են, որ այն գերհագեցած է սև հումորով

12.26.2014

Դեկտեմբերի 25-ին ԱՄՆ-ում սահմանափակ վարձույթի շուկա է դուրս բերվել ռեժիսորներ Սեթ Ռոգենի և Էվան Գոլդբերգի աղմկահարույց «Հարցազրույց» ֆիլմը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Լոս-Անջելոսի «Cinefamily» թատրոնում հավաքված հադիսատեսներին շնորհակալություն հայտնելով պրեմիերային ներկա գտնվելու համար Ռոգենը նաև նշել է, որ իրենք արդեն կարծում էին, «որ դա այլևս չի լինելու»:

Այդ կինոթատրոնում տոմսերը բավականին արագ են սպառվել: Այդ նույն օրը ֆիլմը ցուցադրվել է երկրի 300 կինոթատրոններում:

Նշենք, որ այդ կինոնկարին ամերիկյան շատ մասնագետներ տվել են բացասական գնահատական, նշելով հատկապես դրա պարզունակ հումորը և մտացածին սյուժեն: Շատերն են այն կարծիքին, որ, եթե կինոնկարի շուրջ այդքան աղմուկ չառաջանար, ապա դժվար թե մեծ հետաքրքրություն առաջացներ հանդիսատեսների մոտ:

Ֆիլմը դիտողներից շատերը նշում են, որ այն գերհագեցած է սև հումորով, արյունոտ տեսարանները շատ են: Իսկ մի հանդիսատես էլ նշել է, որ պետք է ունենալ շատ յուրահատուկ հումորի զգացում, որպեսզի այդ ժապավենին տրվի բարձր գնահատական:
    Դիտվել է 371 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167