Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լև Դուրովը դժգոհել է Մալայա Բրոնայա թատրոնի գեղարվեստական ղեկավարից

09.06.2013

«Մալայա Բրոննայայի» թատրոնի ավագ սերնդի արտիստները թատերախմբի հավաքի ժամանակ մեղադրել են իրենց գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գոլոմազովին այն բանում, որ նա ի վնաս փորձառուների՝ նախապատվությունը տալիս է երիտասարդ դերասաններին: Այդ մասին երեկ՝ սեպտեմբերի 5-ին հաղորդել է «РИА Новости»-ն՝ հղում անելով թատրոնի գրական մասի աշխատակցին:

Գործակալությունը ճշտում է, որ քննարկման համար պատճառ է հանդիսացել Լև Դուրովի նամակը: Արտիստը հիվանդության պատճառով հավաքին անձամբ չի կարողացել ներկա լինել: Գոլոմազովին պահանջներ ներկայացնող նրա գրությունը հավաքի մասնակիցների առջև ընթերցել է դերասանուհի Եկատերինա Դուրովան, ով ԽՍՀՄ ժողովրդական արտիստին գալիս է որպես դուստր:

Ավագ սերնդի արտիստները Դուրովի պահանջներին հավանություն են տվել: Սակայն, երիտասարդ դերասանները, ընդհակառակը, հանդես են եկել գեղարվեստական ղեկավարի պաշտպանությամբ: Հանդիպմանը ներկա Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Եվգենիա Շերմենտևան խոստացել է բոլոր ներկայացված պահանջների մասին զեկուցել իր ղեկավարությանը:

Սերգեյ Գոլոմազովը «Մալայա Բրոննայայի» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2007թ.-ից: Այդ ժամանակահատվածում նա մշակույթի այս օջախում բեմադրել է 10 ներկայացում: Իսկ ընդհանրապես, Գոլոմազովը իրականացրել է 20 բեմադրություն, այդ թվում Անդրեյ Բելովի նույնանուն վեպի հիման վրա բեմականացված «Պետերբուրգ» ներկայացումը, որի համար արժանացել է«Ոսկե դիմակ» մրցանակի:
    Դիտվել է 1048 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337>>հաջորդ