Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՀՀ նախագահը ներկա է եղել հայկական նոր մուլտֆիլմի պրեմիերային

12.28.2014


Սերժ Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում թոռնուհու հետ դիտել է Ղ. Աղայանի հեքիաթի հիման վրա ստեղծված «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը: Այդ մասին թեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով ՀՀ նախագահ պաշտոնական կայքին:

Անիմացիոն մուլտֆիլմը, որի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 27-ին, ստեղծվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ի կողմից՝ ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ:

Մուլտֆիլմի արտադրությունն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2010-2014թթ. կինոնկարների արտադրության ծրագրի շրջանակներում:
    Դիտվել է 812 անգամ