Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամանորը կդիմավորեն օդում, առնվազն 10 հազար մետր բարձրության վրա

12.29.2014

Սանկտ-Պետերբուրգի Միխայլովյան թատրոնի բալետի խմբի արտիստները 2014 թ.-ի ամանորը կդիմավորեն առնվազն 10 հազար մետր բարձրության վրա: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Բանն այն է, որ հունվարի 3-ից այս թատրոնը մեծ համերգային հյուրախաղերով պիտի հանդես գա ճապոնիայում: Ծագող արևի երկրում պետերբուրգյան նշանավոր թատրոնը կներկայացնի իր խաղացանկից առանձնացված, ներկայացումների մի գեղեցիկ փունջ՝ հատվածներ «Կարապի լիճ», «Շելկունչիկ», և «Ռայմոնդա» բալետներից: Բացի այդ հյուրախաղերի ընթացքում ամբողջովին կցուցադրվեն դասական այնպիսի բեմադրություններ, ինչպիսիք են «Ժիզել կամ Վիլիսներ», «Կորսար», «Կարապի լիճը»:

Ճապանոկան հյուրախաղերի ընթացքում երաժշտական մասը կապահովի Միխայլովյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, որի ելույթներով էլ արդեն տրվել է պետերբուրգցի արտիստների հյուրախաղերի մեկնարկը: Դիրիժոր Միխայիլ Տատարնիկովի ղեկավարությամբ ամանորյա ելույթները կսկսվեն Բեթհովենի 5-րդ և 9-րդ սիմֆոնիաների մատուցմամբ:

«Միխայլովյան թատրոնի սերտ հարաբերությունները Ճապոնիայի հետ սկսվել են1980-ական թվականներին: Հենց այդ ժամանակ են կայացել առաջին հյուրախաղերը: Հետո հաջորդեց 10-անյա ընդմիջում: Դրանից հետո հաղորդակցությունը կրկին վերականգնվեց և հյուրախաղերը ստացան ամենամյա բնույթ»,- ասել են թատրոնի մամլո ծառայությունում:

Նշենք, որ հյուրախաղերը կազմակերպվել են Ռուսաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ռուսաստանցի արտիստները հանդես են գալու Ճապոնիայի մայրաքաղաքի գլխավոր թատերական հարթակներում՝ «Տոկիո Բունկա Կայկան»-ում և «Տոկիո ինտերնեշնլ Հոլ»-ում: Բացի այդ պետերբուրգցիները ելույթով հանդես կգան Սայթոքուի կանանց համալսարանում, որը նույնպես համարվում է հեղինակավոր մշակութային տարածք:

Հիշեցնենք, որ Միխայլովյան թատրոնը 2013 թ.-ին շուքով տոնեց իր հիմնադրման 180- ամյակը:
    Դիտվել է 437 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337>>հաջորդ