Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ե. Պոլդի. «Որպեսզի երեխաները ներկայացումից հետո խնդրեն, որ բացեք լուսանկարների ալբոմը...»

12.30.2014


Մոսկվայի Մեյերհոլդի անվան կենտրոնը Ամանորը դիմավորում և, ուրեմն, 2014-2015 թվականների սահմանագիծը հատում է ռեժիսոր Դմիտրի Մելկինի բեմադրած «360 աստիճան» ներկայացումով, որին մասնակցում են Ռուսաստանի մայրաքաղաքի առաջատար կրկեսային արտիստները: Հավաքված դերասանական խումբը ներկայացնում է մեծ մանկավարժների մոտ մասնագիտական կրթություն ձեռք բերած պրոֆեսիոնալների նոր սերնդին, ինչպես նաև կրկեսային հզոր դինաստիաների ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են էքսպերիմենտների և իրականացնում են «նոր» ռուսական կրկեսը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «meyerhold.ru»-ին:

Ամանորյա արձակուրդները մեր համար «նոր» կրկեսի գիծը բեմում շարունակելու ժամանակն է բերում: Նոր տարվա տոնակատարությունների համար մենք հատուկ համագործակցում ենք «Անտիկվարնի ցիրկ» («Հնագույն կրկես») անկախ թատերական թիմի հետ: Հունվարին Մեյերհոլդ կենտրոնի հանդիսատեսներին կներկայացվի ժամանակի քննությունը բռնած «Մանդարինային հրեշտակ» ներկայացումը, իսկ մինչ այդ, դեկտեմբերի 25-ից կենտրոնի և կրկեսի ուժերի համատեղմամբ կներկայացվի Տոնինո Գուերայի «Սպիտակամորուս առյուծը» նոր բեմադրությունը:

Իտալացի նշանավոր հեղինակի այս գործը հասցեագրված է ողջ ընտանիքին: Բեմադրությանը մասնակցում են կրկեսի արտիստներ, պարողներ, երաժիշտներ, երգիչներ, նկարիչներ: Այն իրականացվել է ըստ «նոր կրկեսի» ժանրի, իսկ կերպարային լուծումները միտումնավոր գտնվել է «հին՝անտիկվար» կրկեսում:

Եթե ուշ խորհրդային, իսկ դրանից հետո ժամանակակից ռուսական կրկեսը ձգում էր դեպի մենակատարային համարներին, ապա «cirque nouveau»-ն («նոր» կրկես-ը) կառուցված է համույթի սկզբունքներով, մուլտիժանրայնության և ընտանիքայինի հիմունքներով: Այս դեպքում «ընտանիքային» եզրույթը կիրառվում է, ոչ այնքան բառի «դինաստիական», որքան «թիմայնություն» իմաստով:

Ելենա Պոլդին, այս ներկայացման ռեժիսորը ասում է, որ «ներկայացումն այն մասին է, որ ոչինչ չի կարելի մոռանալ, հիշողությունների թելերից պետք է հյուսել ճոպան, որի վրայով կարելի է քայլել անցյալից դեպի ապագա և հակառակը: Իսկ ներկան, դա ընդամենը ակնթարթ է, կամրջակ, որի վրա հնարավոր է միայն շունչը տեղը բերել, հավաքել ուժերը և...»:

Երեխան ապրում է ապագայի կատեգորիաներով, նշում է Պոլդինը և «մեր խնդիրն է նրա առաջ բացել անցյալը, որը նա դեռ չունի և որն ունեն նրա ծնողները, իր ընտանիքը, իր երկիրը, այս աշխարհը...Մենք ցանկանում ենք պատմել այն կրկեսի մասին, որն այլևս չկա»:

Թեև, ոչ, հերքում է ինքն իրեն ռեժիսորը,այնուամենայնիվ «այն կա, որովհետև կանք՝ մենք, այս տարածքում ապրողներս, և կաք դուք՝ մեր մոտ եկածներդ: Եվ ամենագլխավորը, որպեսզի երեխաները ներկայացումից հետո խնդրեն, որ բացեք լուսանկարների ալբոմը և պատմեք Ձեր ընտանիքի պատմությունը»:

Ներկայացումից հետո արտիստները հանդիսատեսների հետ կանցկացնեն վարպետաց դասեր: Եվ, անշուշտ, յուրաքանչյուր երեխա կստանա նվեր:

Սուրբ ծնունդը և Ամանորը ամենաընտանեկան, հարմարավետ, և տնային տոննակատարություններն են: Այդպիսին են և ամանորյա մյուս ներկայացման՝ «Մանդարինային Հրեշտակի» կերպարները, որոնց թևերն անգամ բրդյա են, որպեսզի տաք լինի... և մարմինը, և հոգին: Նրանք հայտնվում են անսպասելի, դահուկների վրա՝ ճամպրուկներով և ցանցապայուսակներով, որոնք լցված են մանդարինով և հրաշքներով...

Հանդիսատեսին է ներկայացվում դահուկներով խաղային պար, մանդարիններով աճպարարություն, Ծննդյան տոների զանգակների նվագակրկումով և ցանկություններ իրականացնող կախարդական տոնածառով:

Ավարտին հրեշտակները հանդիսատեսներին բաժանում են ժապավեններ, որոնց վրա գրում են իրենց ամենամեծ ցանկությունը և այն կապում կախարդական տոնածառի ճյուղին: Այդ անելու համար նրանց օգնում են մանդարինային հրեշտակները և ուրեմն ամեն ինչ կիրականանա:

Երեխաները և մեծերը կարող են սովորել կրակոտ պարեր դահուկների վրա, արտիստների օգնությամբ յուրացնել զանգակներով նվագելը, զգալ Ծննդյան տոների հմայիչ մթնոլորտը և ապրել Հրաշքի ամանորյա սպասումը:
    Դիտվել է 827 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ