Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

104 տարեկան հասակում մահացել է առաջին կրկնակի օսկարակիրը

12.30.2014

Լոնդոնում, 104 տարեկան հասակում, մահացել է առաջին անգամ, հաջորդաբար, երկու «Օսկարի» արժանացած դերասանուհի Լուիզա Ռայները: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.co.uk»-ին:

Ծագումով ավստրուհի դերասանուհին կյանքի մեծ մասն անցկացրել է Անգլիայում:

1936 թ.-ին Լուիզա Ռայները «Օսկար» ստացել է «Մեծ Զիգֆելդը» ֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար, իսկ հաջորդ տարի Ամերիկյան կինաակադեմիայի այդ մրցանակին նա արժանացել է «Բարի հող» կինոնկարում խաղացած դերի համար:

Ռայներից հետո այդպիսի հաջողություն ունեցել են միայն 4 արտիստներ:

Չնայած Հոլլիվուդում հասած մեծ հաջողությանը, այնուամենայնիվ նա ամերիկյան քաղաքացիություն ստանալուց երեք տարի անց, 1943 թ.-ից, այլևս չցանկացավ նկարահանվել: Եվ միայն 87 տարեկան հասակում կրկին վերհիշեց կինոյի մասին և հանդես եկավ ըստ Դոստոևսկու «Խաղամոլը» վեպի նկարահանված հունգարական ֆիլմում, հաղորդում է «РИА Новости»-ն:
    Դիտվել է 366 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172