Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արքայազնի ճնշմամբ BBC-ին հրաժարվել է ցուցադրել իր նոր թողարկված ֆիլմը

12.30.2014


BBC կորպորացիան ստիպված է եղել զիջել արքայազն Չարլզի զիջումներին և հրաժարվել իր կողմից արքայադուստր Դիանայի մասին նկարահանված երկմասանոց վավերագրական ֆիլմի պրեմիերային ցուցադրությունից: Այդ մասին անգլիական «The Mirror» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Ըստ թերթի, անցյալ կիրակի կինոնկարի ցուցադրոթյունից հրաժարվելու որոշումը կայացվել է անձամբ կորպորացիայի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլոմի կողմից:

Արքայազն Չարլզի կողմից այդպիսի վարքագծի դրսևորման պատճառ է համարվում այն, որ «Արքայական ընտանիք. վերիմաստավորում» վերնագրված ֆիլմում կա այն հաստատումը, որ 1997 թ.-ին արքայադուստր Դիանայի զոհվելուց հետո ընտանիքը պայմանագիր է կնքել PR մասնագետների հետ, ովքեր պետք է սրբագրումներ կատարեին հանրային մտածողության մեջ և մարդկանց ուշադրությունը ուղղորդեին արքայազն Չարլզի ու Քամիլիա Փարքեր-Բոուլզի հարաբերությունների վրա՝ դարձնելով այն ավելի գրավիչ և «ճիշտ» հասարակության համար:

Ֆիլմի մեջ աղմկահարույց համարվող մի բաղադրիչն էլ եղել արքայական ընտանիքի մամլո քարտուղար Սենդի Հեննիի հետ հեռուստատեսային հարցազրույցը: Հատկապես մեջբերվում են այն խոսքերը, որտեղ նա ասում է, որ հիշում է « արքայական ընտանիքի անձնական քարտուղարներից մեկի հետ հեռախոսային զրույցի ընթացքում, վերջինս լուրջ անհանգստություն է հայտնել հասարակության տրամադրությունների և ինքնակալությունից երկիրն ազատալու վերաբերյալ»:

Հեննին նշել է, որ իր կարծիքով արքայազն Չարլզը շատ է անհանգստացել, ում հասցեին այդ ժամանակ բրիտանական հասարակությունը շատ սիրալիր մակդիրներ չէր հասցեագրում:

Առայժմ BBC-ն հետաձգել է ֆիլմի ցուցադրությունը մինչև 2015 թ.-ի հունվարի 4-ը: Սակայն կորպորացիան հայտնում է, որ «հնարավոր է, որ այն (ֆիլմի ցուցադրությունը-խմբ) կտեղափոխվի էլ ավելի հեռու ժամկետի, եթե հարցեր առաջանան արխիվային նյութերի համաձայնեցված օգտագործման վերաբերյալ:

Նշենք, որ ֆիլմի հեղինակների ասելով այն անցել է հեռուստաընկերության բոլոր համաձայնությունների ձևական կողմերով, սակայն հետո ընդունվել է ֆիլմը եթերից հանելու անսպասելի որոշումը:
    Դիտվել է 513 անգամ