Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամանորի արձակուրդներին թանգարանները բացել են դռներն այցելուների առջև

01.04.2015


Նոր տարում բոլոր երեխաներն, անկախ քաղաքացիությունից, Ռուսաստանում կարող են անվճար այցելել դաշնային ենթակայության թանգարաններ: Այդ մասին «Interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

2014 թ.-ի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի Մշակույթի նախարար Վ. Մեդինսկին մեկնաբանելով իր ղեկավարած գերատեսչության այդ որոշումը, հայտարարել էր. «Մեր թանգարանները ամենալավ վայրերն են պատմական և մշակութային լուսավորության համար: Եվ դրանց պատերից ներս որքան շատ երևան մանկական դեմքեր, այնքան ավելի լավ: Այսօր երեխաներ, իսկ վաղը, ինչպես ասում է դասականը՝ ժողովուրդ»:

Նրա խոսքերով մշակույթի նախարարությունը գտել է թանգարաններին ոչ բյուջետային միջոցներով ինքնուրույն փոխհատուցելու եղանակ, «առանց ֆինանսների նախարարությունից խնդրելու», որը միևնույնն է այդ նպատակի համար դրամ չէր հատկացնի:

ՌԴ նախարարը կոչ է արել իրենց երկրի տարածաշրջաններին հետևել այս նախաձեռնությանը:

Իսկ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը տեղեկացնում է, որ հունվարի 2-11-ը Մոսկվայում գործող 80 թանգարանների մուտքը ազատ կլինի ընդհանրապես: Նշենք, որ շատ թանգարաններ այցելուներին են ներկայացնելու ոչ միայն իրենց ցուցանմուշները, այլև նրանց են մատուցելու ամանորի համար նախապատրաստած ցուցադրանքներ:
    Դիտվել է 677 անգամ