Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Համասեռ զույգը հույս ուներ կատարել հարսանեկան փակ արարողություն

01.07.2015

Բրիտանացի 57-ամյա դերասան և հայտնի հեռուստահաղորդավար Սթիվեն Ֆրայը հայտարարել է իր 27-ամյա զուգընկերոջ՝ Էլլիոթ Սպենսերի հետ առաջիկա ամուսնության մասին: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ըստ բրիտանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության սիրահարները արդեն դիմել են Նորֆոլք կոմսության Դերեմ քաղաքի ամուսնություններ գրանցող բյուրոյին: Համասեռական զույգի օրինական ամուսնական կապը պաշտոնապես գրանցելու մտադրության մասին է վկայում նաև օրերս «Twitter»-ի իր էջում Ֆրայի տարածած հաղորդագրությունը: «Օհ, երևում է ինչ-որ մի պարկի միջից դուրս են հանել ոմն կատվի: Ես շատ, շատ երջանիկ եմ և հույս ունեի անցկացնել փակ հարսանեկան արարողություն: Բայց դա թույլ հույս է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ համասեռական զույգերի ամուսնության իրավունքից Բրիտանիայում վերջերս օգտվել էր նաև հայտնի երգիչ՝ Էլտոն Ջոնը: Նա իր անձնական երջանկությանը հասավ հին զուգընկերոջ՝ Դեյվիդ Ֆերնիշի հետ ամուսնական օրինական հարաբերություններ հաստատելուց հետո:
    Դիտվել է 322 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168