Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռ. Մարշալ. «Յուրաքանչյուր մյուզիքլ թատրոնի և կինեմատոգրաֆիայի հիբրիդ է»

01.09.2015

ԱՄՆ-ում շուտով վարձույթ կհանվի «Որքան ավելի ես խորանում անտառում...» մյուզիքլը, որտեղ նկարահանվել են հոլլիվուդյան առաջին մեծության աստղեր Ջոնի Դեփը, Մերիլ Սթրիփը և ուրիշներ: Այն բեմադրել է «Չիկագո» և «Կարիբյան ծովի ծովահենները» հայտնի ֆիլմերի ռեժիսոր Ռոբ Մարշալը:

Կինոնկարի հիմքում ընկած է 1987թ.-ին Բրոդվեյում բեմականացված նույնանուն մյուզիքլը: Այն փորձ է արվել էկրանավորել մի քանի անգամ: «Disney» կինոստուդիան, որտեղ Մարշալի գլխավորությամբ նկարահանվել է ֆիլմը, այս սյուժեին անդրադառնում է առաջին անգամ:

Կինոնկարի սցենարը գրել է Ջեյմս Լափին: Երաժշտական ձևավորման հեղինակներն են Դևիդ Քրեյնը և Սթիվեն Սոնհայմը:

Այն պատմում է մի հացթուխի և նրա կնոջ ճանապարհորդության մասին, ովքեր ցանկանում են իրենց վրայից հանել անեծքը, որի պատճառով չեն կարողանում երեխա ունենալ: Ճանապարհին այս ամուսնական զույգը հանդիպում է Գրիմմ եղբայրների հեքիթների տարբեր հերոսների՝ Մոխրոտիկին, Կարմիր գլխարկին, Գայլին և մյուսներին: Ի դեպ, Ջոնի Դեփը՝ հանդես է գալիս Գայլի, իսկ Մերիլ Սթրիփը չար կախարդի դերում:

«Յուրաքանչյուր մյուզիքլ թատրոնի և կինեմատոգրաֆիայի հիբրիդ է: Դրա մեջ է ժանրի ԴՆԹ-ն: Նույնիսկ այսպիսի ֆիլմի տեսարանների փորձերը պետք է կատարել ինչպես թատերական բեմադրություն: Մեզնից դա պահանջեց չորս ամսվա լարված փորձեր: Երբ դու չես խոսում, այլ երգում ես, դրանում արդեն առկա է յուրահատուկ թատերայնություն՝ հեռու ամեն ձևի ռեալիզմից: Բայց, մյուս կողմից մեր բյուջեն շատ համեստ էր, չնայած նկարահանվող արտիստները շատ հայտնի են: Իսկ ինչու մեր մոտ դա ստացվեց: Որովհետև մենք գտանք ճիշտ տոնայնությունը, որը կարելի է անվանել թատերային և որին հավատարիմ մնացինք փորձերի սկզբից ի վեր»,- նշել է Ռոբ Մարշալը :
    Դիտվել է 391 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220