Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջորջ Քլունին վերստին դարձավ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր

01.12.2015

Նախօրեին, հունվարի 11-ին, Լոս-Անջելոսում կայացել է կինոյի ոլորտում առավել հեղինակավոր մրցանակի՝ «Ոսկե գլոբուսի» հանձնման 72-րդ հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ մրցանակաբաշխության հաղթողներին որոշում են Հոլլիվուդի օտարերկրյա լրագրողների ասսոցիացիայի անդամները:
Փաստորեն «Ոսկե գլոբուսի» շնորհման այս հանդիսավոր արարողությունը բացեց նոր տարվա ամերիկյան կինոարդյունաբերության մրցանակաբաշխության նոր շրջանը, որի բարձրակետը և ամփափումը կկայանա փետրվարին՝ ԱՄՆ Կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությամբ:

Ընդհանրապես, ամերիկյան կինոգործիչների միջավայրում համարվում է, որ «Ոսկե գլոբուսը» տոն է հաղորդում բոլոր հաջորդ պարգևատրումներին և հստակ ուրվագծում կինոտարվա հաղթարշավին մասնակցողների թեկնածուներին:

Սեսիլ դե Միլի «Համաշխարհային կինոյի զարգացման համար» մրցանակը՝ «Ոսկե գլոբուսը» այս տարի շնորհվեց դերասան Ջորջ Քլունիին: Ավելացնենք, որ մինչ այժմ հոլլիվուդյան այս գերաստղն արդեն 4 անգամ արժանացել էր «Ոսկե գլոբուսի»:
    Դիտվել է 606 անգամ