Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թուրք գրողը վախենում է Եվրոպայում իրավիճակի սաստկացումից

01.12.2015


Ֆրանսիական «Charlie Hebdo» հանդեսի վրա հարձակումը «հարված է այն մարդկանց համար, ովքեր, ինչպես և ես, գտնում են, որ մահմեդականները կարող են խաղաղ ապրել Եվրոպայում՝ քրիստոնյաների հետ կողք-կքղքի»: Այդ մասին տեղեկատվություն է տպագրել անգլիական «thetimes.co.uk» կայքը՝ մեջբերելով թուրք գրող, գրականության ոլորտում նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի խոսքերը: Գրողը գտնում է, որ այդ ահաբեկչությունը փորձ է սպանելու այդպիսի համատեղ գոյակցությունը:

Այն երկրներում, որտեղ խոսքի ազատությունը վտանգի տակ է, կա երկիծական հանդեսների հզոր ավանդույթ: Թուրքիայում այդպիսի պարբերականները միշտ էլ գտնվել են ճնշման ներքո, նշում է Փամուկը: Ըստ նրա, հիմա թուրքիայում շատերն են կիսում ֆրանսիացիների բարկությունը և հիասթափությունը:

«Խոսքի ազատությունը պետք է պաշտպանեն ոչ միայն գրողները: Դա բոլորիս պարտականությունն է: Պարտականությունը աշխարհին հայտնելու մեր մշակույթի և այն աշխարհների մասին, որոնցում մենք ապրում ենք: Մենք պետք է ոտքի ելնենք և պաշպանենք խոսքի ազատությունը, ի հեճուկս ամեն ինչի»,- գրում է թուրք գրողը:

Խմբագրության վրա հարձակումը համընկել է եվրոպայում իսլամաֆոբիայի աճի հետ:

«Ես վստահ եմ, որ Եվրոպան չի ընկնի թակարդ, չի թափի իր զայրույթը միանգամից բոլոր մահմեդականների վրա: Հուսով եմ, որ այդ դաժան հարձակումները սաստկացում չեն ունենա, սակայն վախենում եմ, որ սաստկացում կլինի»,- ավարտում է իր խոսքը գրողը:
    Դիտվել է 410 անգամ