Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսական «Լևիաֆան» ֆիլմը արժանացել է «Ոսկե Գլոբուսի»

01.12.2015

Ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմն արժանացել է «Ոսկե Գլոբուսի», որը շնորհվում է Հոլլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասսոցիացիայի կողմից:Այդ հաղթանակին կինոնկարը հասել է «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Մրցանակի հանդիսավոր հանձնման արարողությունը կայացել է կիրակի օրը: «Մենք երջանիկ ենք«,-ասել է ֆիլմի ռեժիսորը մրցանակը ստանալիս:

«Լևիաֆան»-ը աստվածաշնչյան Հովսեփի պատմության հեղինակային մեկնաբանությունն է, որը ներկայացվում է ժամանակակից ռուսական իրականության մեջ տիրող բարքերով:

Այս ֆիլմը արժանացել է նաև Մյունխենի միջազգային փառատոնի սահմանած օտարերկրյա արտադրության կինոնկարների համար նախատեսված գլխավոր մրցանակին:

Ավելացնենք նաև, որ «Լևիաֆան»-ը ընդգրկված է Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի «BAFTA», ինչպես նաև ԱՄՆ-ի կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունների ցուցակներում:
    Դիտվել է 627 անգամ