Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ոսկե Գլոբուս-2015»-ի հաղթողները (ցանկը)

01.13.2015

Հունվարի 11-ին Լոս-Անջելոսում կայացավ «Ոսկե Գլոբուս-2015» մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը : Այս մրցանակը հիմնադրվել է 1944 թ.-ին և կինոյիև հեռուստատեսության աշխարհում ունի հատուկ կարգավիճակ: Որպես օրինաչափություն «Ոսկե Գլոբուս»-ում ֆավորիտ ճանաչված կինոնկարները դառնում են ԱՄՆ-ի կինոակադեմիայի կողմից շնորհվող «Օսկար» մրցանակի հավակնորդներ:

«Ոսկե Գլոբուս-2015»-ի երեկոն վարում էին կատակերգակ դերասաններ Թինա Ֆեյը և Էմի Փոլերը: Արարողությունը տեղի ունեցավ «The Beverly Hilton» հյուրանոցի դահլիճում:

Անվանակարգերի քանակով ամենաշատ մրցանակների էր հավակնում «Բերդմեն» կինոնկարը, որը առաջադրվել էր 7 անվանակարգերում: Վստահաբար կարելի է ասել, որ այդ ֆիլմը անվերապահորեն դարձավ 2014 թ.-ի ֆավորիտը:

Իսկ հաղթողներ դարձան հետևյալ դերասանները և կինոնկարները.

1. Լավագույն ֆիլմ (դրամա)-«Պատանեկություն»
2. Լավագույն Լուսանկարը (կատակերգություն կամ մյուզիքլ) - «Գրանդ Բուդապեշտ»
3. Լավագույն ռեժիսոր - Ռիչարդ Լինքլեյթեր, «Պատանեկություն»
4. Լավագույն դերասան (դրամա)- Էդդի Ռեդմեյն, «Սթիվեն Հոքինգի տիեզերքը»
5. Լավագույն դերասանուհի (դրամա)- Ջուլիան Մուր, «Դեռևս Էլիս»
6. Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ)- Մայքլ Քիթոն, «Բերդմեն»
7. Լավագույն դերասանուհի (կատակերգություն կամ մյուզիքլ)- Էմի Ադամս, «Մեծ Աչքեր»
8. Լավագույն երկրորդ պլանի դերասան - Ջ. Ք. Սիմոնս, «Մոլուցք»
9. Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի- Պատրիցիա Արքեթ, «Պատանեկություն»
10. Լավագույն սցենար – Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու, Նիկոլաս Ջիակոբոնե, Ալեքսանդր Դինելարիս, Արմանդո Բո, «Բերդմեն»
11. Լավագույն երաժշտություն ֆիլմի համար – Յոհան Յոհանսոն, «Սթիվեն Հոքինգի տիեզերքը»
12. Լավագույն երգ- Փառք, Ջոն Լեջենդ
13. Լավագույն օտարալեզու ֆիլմ «Լևիաֆան»
14. Լավագույն անիմացիոն ֆիլմ «Ինչպես ընտելացնել վիշապին- 2»
15. Լավագույն հեռուստասերիալ (կատակերգություն կամ մյուզիքլ)- «Տարփածուներ»
16. Լավագույն դերասան հեռուստասերիալում (կատակերգություն կամ մյուզիքլ) - «Ակնհայտ»
17. Լավագույն դերասան հեռուստասերիալում (դրամա)- Քևին Սփոյսի, «Ստվարաթղթե տուն»
18. Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում (դրամա) Ռութ Ուիլսոն, «Տարփածուները»
19. Լավագույն դերասան հեռուստասերիալում (կատակերգություն կամ մյուզիքլ)- Ջեֆրի Թեմբոր, «Ակնհայտ»
20. Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում (կատակերգություն կամ/ մյուզիքլ)- Ջինա Ռոդրիգես, «Կույսը»
21. Լավագույն մինի-սերիալ կամ ֆիլմ TV-ի համար- «Ֆարգո»
22. Լավագույն դերասան մինի-սերիալում կամ կամ ֆիլմ TV-ի համար- Բիլլի Բոբ Թորնթոն, «Ֆարգո»
23. Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ կամ ֆիլմ TV-ի համար – Մեգի Ջիլենհոլ, «Ազնվական կինը»
24. Լավագույն երկրորդ պլանի դերասան հեռուստասերիալում (մինի-սերիալում կամ կամ ֆիլմ TV-ի համար)- Մեթ Բոմեր «Սովորական սիրտը»
25. . Լավագույն երկրորդ պլանի դերասան հեռուստասերիալում(մինի-սերիալում կամ կամ ֆիլմ TV-ի համար)- Ջոան Ֆրոգթագթ «Դաունթոն Աբբայությունը»
    Դիտվել է 407 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081