Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

2015 թ.-ի ամենահեռանկարային երաժշտական նախագիծը

01.13.2015

Ըստ «BBC Music Sound»-ի ավանդական հարցման 2015 թ.-ի ամենահեռանկարային երաժշտական նախագիծ է ճանաչվել «Years & Years» համույթը: Այդ մասին «bbc.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Years & Years»-ը էլեկտրոնային տրիո է, որը հիմնադրվել է Լոնդոնում՝ 2010 թ.-ին: Խմբի անդամների ասելով իրենց երաժշտության վրա հատկապես մեծ ազդեցություն են թողել Սթիվի Ուանդերը, Ջոնի Մեթչելը, «Radiohead»-ը և «TLC»-ն: Խումբը 2014 թ.-ին իր հյուրախաղերը անցկացնում էր երգիչ Սեմ Սմիթի հետ միասին:

«BBC Music Sound» ավանդական հարցմանը մասնակցել են 139 երաժշտական քննադատներ, դիջեյներ և բլոգերներ:

«BBC»-ն 2015 թ-ին առավել հեռանկարային երաժիշտների կոչման հավակնորդների անունները հրապարակել էր 2014 թ.-ի դեկտեմբերի սկզբին: Ցուցակում ընդգրկվածների մեծ մասը մեներգիչներ էին: Այս մրցույթի հիմնական պայմաններից մեկն այն է, որ հավակնորդները մինչ այդ չպետք է հրապարակած լինեին ձայնապնակներ կամ ձայներիզներ, որոնք ընդգրկված լինեին Բրիտանիայում 2014 թ.-ի ամենաշատ վաճառվող առաջին 20-ի ցանկում:

Այսպիսի հարցումներ «BBC»-ն սկսել է անցկացնել 2003 թ.-ից:
    Դիտվել է 479 անգամ