Առաջարկվում է ռեժիսորին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում և նրա անունով փողոց անվանակոչել 01.13.2015
Նովոսիբիրսկի տարածաշրջանի նահանգապետ Վլադիմիր Գորոդեցկին հավանության է արժանացրել ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի անունով անվանակոչել նրա ծննդավայրի՝ Նովոսիբիրսկի փողոցներից մեկը:
Բացի այդ կինոռեժիսորը կդառնա այդ քաղաքի պատվավոր քաղաքացի, որը բարոյական նշանակությունից զատ, Նովոսիբիրսկի քաղաքապետարանի կողմից նրան ամեն ամիս կբերի 30 հազար ռուբլի պարգևավճար:
Այս նախաձեռնությամբ հանդես է եկել տարածաշրջանի մշակույթի նախարարը: Նրա գաղափարն անմիջապես շրջանառության մեջ է դրվել լրատվամիջոցների կողմից:
«Ես դրան վերաբերում եմ դրական: Ընդհանրապես պետք է այն մարդկանց, ովքեր հասնում են ինչ-որ հատուկ արդյունքների, փառաբանել, որպեսզի խթանես մյուսներին»,- նշել է նահանգապետ Վլադիմիր Գորոդեցկին:
Սակայն, փողոցի անվանակոչման հարցը պետք է քննարկվի կոլեկտիվ կարգով, եթե նման նախաձեռնությամբ հանդես գան Նովոսիբիրսկի հասարակական կազմակերպությունները:
Ծանոթություն:
Անդրեյ Զվյագինցևը ծնվել է Նովոսիբիրսկում՝ 1964 թ.-ին: Ավարտել է տեղի թատերական ուսումնարանը: Դրանից հետո կրթությունը շարունակել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտում: Առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Վերադարձ» կինոնկարն է, որը նկարահանել է 2003 թ.-ին: Այդ ժապավենը արժանացել է Վենետիկի փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծին»: Իսկ «Լևիաֆան» կինոնկարը անցյալ կիրակի արժանացավ «Ոսկե Գլոբուսի», որը շնորհվում է Հոլլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասսոցիացիայի կողմից: Այդ հաղթանակին կինոնկարը հասել է «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: