Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լատվիայի սահմանադրական դատարանը մերժել է Ի. Կոբզոնի դիմումը

01.14.2015

Ռուսաստանցի երգիչ Իոսիֆ Կոբզոնին չի հաջողվել Լատվիայի սահմանադրական դատարանում վիճարկել այդ երկրի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչի որոշումը արվեստի գործիչների սև ցուցակում իր անունը ընդգրկելու կապակցությամբ: Այդ մասին դատարանի նախագահի օգնական Լիգա Պաուլինյայի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Ըստ Լիգա Պաուլինյայի սահմանադրական դատարանը հրաժարվել է քրեական գործ հարուցել երգչի դիմումի համաձայն, որով նա փորձել է էմիգրացիայի մասին օրենքի նորմը չեղյալ հայտարարել և հասնել իրեն «ոչ ցանկալի անձ» հայտարարելու մասին որոշման վերանայմանը: Քննելով Ռուսաստանի ժողովրդական արտիստի դիմումը՝ սահմանադրական դատարանը գտել է, որ այն չի համապատասխանում իրենց երկրի օրենսդրության պահանջներին և մերժել է գործ հարուցել:

Հիշեցնենք, որ 2014 թ.-ի ամռանը Լատվիայի Յուրմալա քաղաքում անցկացվող էստրադային երգի «Նոր ալիք» միջազգային մրցույթի նախօրեին հրապարակվեց այդ երկրի համար ոչ ցանկալի անձանց «սև ցուցակը», որոնց մեջ էր նաև Իոսիֆ Կոբզոնի անունը:

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչի ստորագրությամբ փաստաթղթում պարզաբանվում էր, որ որոշումը կապված է ցուցակում ընդգրկված արտիստների Ուկրաինայի դեպքերի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ:

Ավելացնենք, որ երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ էստրադային երգի «Նոր ալիք» միջազգային մրցույթը, որը երկար ժամանակ, պարբերաբար անցկացվում էր Լատվիայի այդ ծովափնյա բնակավայրում, այսուհետ տեղի կունենա Ռուսաստանի Սոչի քաղաքում:
    Դիտվել է 425 անգամ