Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մանկական «Եվրատեսիլ-2015»-ը կկայանա Բուլղարիայում

01.16.2015


Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը Ռադիոյի և հեռուստատեսության եվոպական միության կողմից առաջարկություն է ստացել հանդես գալ որպես «Եվրատեսիլ» երգի միջազգային մանկական մրցույթի կազմակերպիչ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Այդպիսի հնարավորություն բուլղարական հեռուստատեսությունը ստացել է 2014 թ.-ին Մալթայում անցկացված մրցույթում հանդես եկած և 2-րդ տեղը զբաղեցրած իր ներկայացուցիչների՝ 10-ամյա Քրիսի Տոդորովայի, Հասան ու Իբրահիմ Իգնատով եղբայրների հաջող ելույթի շնորհիվ:

«Սա եզակի հնարավորություն է Բուլխարիայի ազգային հեռուստատեսության համար՝ Եվրոպայի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկի կազմակերպիչը: Քրիսյան, Հասանը և Իբրահիմը ապացուցեցին, որ երբ մենք միասնական ենք, հաջողությունը դառնում է իրական»,- ասել է բուլղարական հեռուստատեսության գլխավոր տնօրեն Վյարա Անկովան:

Մանկական «Եվրատեսիլ-2015»-ը կդառնա թվով 13-րդը: Բուլղարիան մասնակցել է դրանցից 4-ին:

Բուլղարական հեռուստատեսության ղեկավարությունը խոստացել է անել ամեն ինչ երաժշտական մրցույթը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
    Դիտվել է 576 անգամ