Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխարհահռչակ տենորի ելույթից առաջ լուր է տարածվել թատրոնում տեղադրված ռումբի մասին

01.16.2015


Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի աշխատակիցները նախօրեին, կեսօրն անց, ժամը մոտ 13:30-ին տարհանվել են, թատրոնի շենքում ռումբ լինելու մասին հաղորդագրություն ստանալու պատճառով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Սակայն որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել և թատրոնը հնարավորություն է ստացել շարունակել բնականոն աշխատանքը:

Նշենք, որ թատրոնում այդ նույն օրը նշանակաված է եղել«Դատավորը» նոր ներկայացման ցուցադրությունը, որտեղ, Մարինյան թատրոնում առաջին անգամ, գլխավոր դերակատարմամբ պիտի հանդես գար աշխարհահռչակ տենոր Խոսե Կարրերասը:

«Ես շատ ուրախ եմ Պետերբուրգ գալուս և Մարինյան թատրոնում երգելուս առթիվ: Դա պատվաբեր է յուրաքանչյուր արտիստի համար»,- ասել է Խոսե Կարրերասը:

«Դատավորը» ներկայացման պրեմիերան կայացել է 2014 թ.-ի գարնանը՝ Իսպանիայում: Երգիչն ասել է, որ այս ներկայացմամբ է ինքը, համերգային երկարատև գործունեությունից հետո, կրկին վերադարձել օպերային բեմ:

Օպերան անդրադառնում է անցյալ դարի Իսպանական իրողություններին, երբ երկրում քաղաքացիական պատերազմ էր բռնկվել հանրապետական ուժերի և ֆաշիստական բռնապետ Ֆրանկոյի զորքերի միջև: Ներկայացումն անդրադառնում է այդ ժամանակ երեխաներին առևանգելու տարածված հանցագործության թեմային: Կարրերասի հերոսը դատավոր է, որը ֆաշիստական ռեժիմի կողմնակից է, ով ծանր ապրումների և զգացմունքների ազդեցության տակ, ի վերջո, վերափոխվում է և դառնում ֆրանկոյական ռեժիմի հակառակորդ:

Ի դեպ, օպերայի հեղինակը ՝ ավստրիացի կոմպոզիտոր Քրիստիան Կոլոնովեցն է, ով այս ստեղծագործությունը գրել է երգչի պատվերով: Նա երաժշտասերներին առավել շատ հայտնի է իր երաժշտական գործիքավորումներով, որոնք իրականացվել են այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են «Scorpions»-ը, «Boney M»-ը, «Eruption»-ը:

Խոսե Կարրերասը կրում է «Իսպանիայի ազգային խորհրդանիշ»-ի տիտղոս: Նա UNESCO-ի բարի կամքի դեսպան է: Նրա անունով Իսպանիայում կա կոնսերվատորիա, մի քանի երաժշտական դպրոցներ և համերգային դահլիճներ:
    Դիտվել է 412 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324>>հաջորդ