Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Ռուսաստանում գոյություն ունեցող ամենալավը իր մեջ մարմնավորող դերասանուհին

01.17.2015


Կյանքի 90-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի ժովորդական արտիստուհի Ռիմա Մարկովան: Այդ մասին հաղորդում է«taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

«Նա մահացել է Բոտկինյան հիվանդանոցի վերակենդանացման բաժնում»,- հայտնել է արտիստուհու դուստրը՝ Տատյանան և տեղեկացրել, որ դերասանուհուն հրաժեշտի արարողությունը կկայանա հունվարի 17-ին՝ Նիկոլո-Արխանգելկսկյան գերեզմանատանը:

«Ես հրաժեշտը և հուղարկավորությունը կազմակերպել եմ այդպես արագ և առանց հանդիսավորության, մորս խնդրանքով: Նա չէր ցանկանում, որ լինեն մամուլ, տեսանկարահանող սարքեր«- նշել է արտիստուհու դուստրը և ավելացրել, որ բոլոր ցանկացողները կարող են ազատ գալ և հրաժեշտ տալ արտիստուհուն:

Ռիմա Մարկովան սովորել է Վոլոգդայի դրամատիկական թատրոնի ստուդիայում, ապա հանդես է եկել «Լենկոմ» թատրոնում, կինոդերասանի թատրոն ստուդիայում: Նա հայտնի է դարձել «Կանանց թագավորություն» ֆիլմում խաղացած դերով, որի համար արժանացել է Սան-Սեբաստյանի միջազգային կինոփառատոնի հատուկ դիպլոմին: Մարկովան նկարահանվել է նաև այնպիսի հայտնի ռուսական կինոնկարներում, ինչպիսիք են «Հավերժական կանչ», «Պոկրովյան դարբասներ», «Գարդեմարիներ առաջ» և այլ ֆիլմերը:

«Ռիմա Վասիլևնան «Մայր հայրենիքն է կանչում» պլակատին պատկերված իսկական կինն էր, նա իր կերպարում մարմնավորում էր այն ամենալավը, որ գույություն ուներ մեր հայրենիքում»,- ասել է ռեժիսոր Սվետլանա Դրուժինինան:

Արտիստուհու մահվան կապակցությամբ հանգուցյալի ընտանիքին ցավակցել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
    Դիտվել է 388 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337>>հաջորդ