Ռուս գրողի «միակ ցանկությունը» իրականացվել է ԱՄՆ-ի հետախուզության օգնությամբ01.17.2015
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծել է 99 փաստաթուղթ, որոնք հաստատում են այդ կազմակերպության մասնակցությունը ռուս նշանավոր գրող և բանաստեղծ Բորիս Պաստեռնակի ԽՍՀՄ-ում արգելված «Դոկտոր Ժիվագո» վեպի հրատարակմանը և մասսայականացմանն օժանդակելու փաստը: Այդ մասին ԿՀՎ-ի կայքում տեղ գտած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Գաղտնազերծված փաստաթղթերի «հրատարակումը պատկերացում է տալիս, առանց օտարերկրյա գործընկերներին և Պաստեռնակին վնաս հասցնելու վտանգի, նպատակին հասնելու մշակված պլանի էությունը: «Դոկտոր Ժիվագո»-յի ռուսերեն հրատարակությունից հետո, 1958 թ.-ին, Պաստեռնակին շնորհվեց գրականության գծով Նոբելյան մրցանակ, գրքի ժողովրդայնությունը հասցվեց երկինք, իսկ Խորհրդային Միությունում Պաստեռնակի աղետալի վիճակի վրա գամվեց ողջ համաշխարհային մամուլի ուշադրությունը»,- նշում է ԿՀՎ-ն:
Նախկինում շատ վարկածներ են առաջ քաշվել «Դոկտոր Ժիվագոյի» հրատարակման գործում ԿՀՎ-ի մասնակցության վերաբերյալ, սակայն այդ կազմակերպության հետախուզական վարչությունը իր մասնակցությունը, մինչև այժմ, այդպես էլ, չէր հաստատում:
ԿՀՎ-ն իր կայքում մեջբերում է Բորիս Պաստեռնակի հետևյալ խոսքերը. « Ես վեպը գրել եմ այն բանի համար, որպեսզի այն հրատարակվի և ընթերցվի և դա մնում է իմ միակ ցանկությունը, Պաստեռնակ»: