Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Խոլինա. «Երբեմն ինչ-որ մի ժեստ կամ հայացք ավելի արտահայտիչ է, քան բառերը»

01.19.2015


Ժանրերի հատման վայրում գտնվող ներկայացում է անվանել Լև Տոլստոյի «Աննա Կարենինա վեպի հիման վրա իրականացված բեմադրությունը Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

«Ոմանք այն անվանում են հոգեբանական դրամա, պլաստիկ կամ պարային ներկայացում: Դրամատիկական թատրոնի դերասաններն այնտեղ չեն արտասանում թեկուզ մեկ բառ, սակայն հանդիսատեսներին ամեն ինչ բացարձակապես հասկանալի է,- նշել է Կրոկը և ավելացրել, որ այդ ներկայացումը Վախթանգովի անվան թատրոնում ի հայտ է եկել շնորհիվ լիտվացի խորեոգրաֆ Անժելիկա Խոլինայի:

Ի դեպ, ռեժիսորն իր նոր բեմադրության մասին ասել է, որ ինքը չի ցանկանում ներկայացումը տեղավորել այս կամ այն ժանրի շրջանակներում: «Ես չեմ սիրում ինչ որ նշանակումներ, կանոններ կամ շրջանակներ: Կան կամ հուզիչ և արտահայտիչ ներկայացումներ, կամ ինչ-որ այլեր: Ես երբեք իմ ներկայացումների համար չեմ փնտրել անուններ, դա կարևոր չի, պարզապես արել եմ, ինչպես զգում եմ: Երբեմն ինչ-որ մի ժեստ կամ հայացք ավելի արտահայտիչ է, քան բառերը»:

Խոլինան ընդգծել է, որ դժվար է եղել գտնել իր «Աննա Կարենինայի» համար երաժշտությունը: Ե վ հետո սկսել է խորանալ Ալֆրեդ Շնիտկեյի ստեղծագործությունների մեջ: Եվ շուտով «երբ ես դրանք ունկնդրում էի, երևակվեց սյուժեն, կոնկրետ տեսարանները»,- նշել է նա:

Ներկայացման մեջ օգտագործվել են կոմպոզիտորի ամենատարբեր ստեղծագործություններից վերցված դրվագներ, նույնիսկ կա երաժշտական դրվագ՝ գրված կինոյի համար: Խոլինան նշել է, որ Շնիտկեն իդիալականորեն էր զգում մարդուն և նրա «յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կա դրամատուրգիա» և այդ հանգամանքը նրան շատ է օգնել:

Անցյալ շաբաթվա վերջին երեք օրերին վախթանգովցիները իրենց ներկայացումը ցուցադրեցին Հունաստանի մայրաքաղաքի «Բադմինտոն» թատրոնի հանդիսատեսներին: Բոլոր երեք օրերին էլ դահլիճը եղել է լեփ լեցուն, իսկ ներկայացումները ավարտվել են հանդիսասրահի շնորհակալական բուռն օվացիաներով:

Կրոկը ասել է, որ իրենց թատրոնը Հունաստանում ելույթ է ունենում 3-րդ անգամ: Նա նշել է, որ որոշ դերասանների հետ տեղի հանդիսատեսն արդեն ծանոթ է 2013 թ.-ին ներկայացված «Դիմակահանդեսից», իսկ առաջին անգամ վախթանգովցիները Աթենքում ելույթներով հանդես են եկել 2012 թ.-ին: Անդրանիկ հանդիպմանը ռուս արտիստները հույն հանդիսատեսներին էին ներկայացրել իրենց նշանավոր մեկ այլ բեմադրություն՝ Չեխովի «Քեռի Վանյա» -ն:
    Դիտվել է 430 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337>>հաջորդ