Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ հայազգի ռեժիսորի բացառապես ռուսական կինո նկարահանելը դժվարեցնում է մրցակցությունը

01.19.2015


«Հղին», «Ինչ են իրեց թույլ տալիս տղամարդիկ» և «Ծառայողական սիրավեպ» ռուսական կինոնկարի շարունակությունը ստեղծած ֆիլմերի հեղինակ Սարիկ Անդրեասյանը կնկարահանի նոր կինոնկար՝ հոլլիվուդյան արտիստների հետ: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Սարիկ Անդրեասյանն ամերիկյան կինոաշխարհի հետ համագործակցության հարուստ փորձ ունի: Ծագումով հայ կինոռեժիսորն ու պրոդյուսերը հոլլիվուդյան աստղեր Էդրիան Բրոուդիի և Հայդեն Քրիսթենսենի մասնակցությամբ նկարահանել է՝ «Գողություն ամերիկյան ձևով» հաջողված ֆիլմը:

Նոր ֆիլմի մասին նա ասել է, որ այն մեծակտավ աշխատանք է լինելու, որտեղ ամերիկյան դերասանների հետ մեկտեղ հանդես կգան նաև ռուսաստանցի դերասաններ: Կինոնկարի ընդհանուր բյուջեն կկազմի 40-50 մլն դոլար: Նա առայժմ չի բացահայտել, թե հատկապես ամերիկացի ինչ դերասանների հետ է բանակցում իր նոր նախագիծն իրականացնելու համար:

Սարիկ Անդրեասյանը նշել է, որ բացառապես ռուսական կինո նկարահանելը դժվարեցնում է մրցակցությունը արևմուտքի հետ; «Աշխարհը փոխվում է, պետք է ինչ-որ կերպ ընդարձակվել: «Համատեղ արտադրություններն ավելի մրցունակ են և դրանք վաճառվում են բոլոր տարածքներում, որովհետև բավական է ունենալ ինչ-որ մասեր, օրինակ արևմտյան դերասաններ, և կինոն անմիջապես դառնում է ավելի մասշտաբային և վաճռվում է: Իսկ դրական այն է, որ փողը վերադառնում է Ռուսաստան: Պետք է ձգտել ստեղծել կինո, որն ունի ինչ-որ մի արտահանման ուղղություն, հենց դրան էլ ձգտում ենք»,- պարզաբանել է Անդրեասյանը:
    Դիտվել է 437 անգամ