Օսվենցիումի ազատագրման 70 - ամյակին կնվիրվի Հոլոքոստին նվիրված 7 ներկայացում01.19.2015
Հունվարի 20-27-ին Մոսկվայում, 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում, «Պոկլոննայա գառա»-ի Հաղթանակի զբոսայգում, թատերական էքսկուրսիայի շրջանակներում կկայանան «Հիշել, չի կարելի կրկնել» խորագրով ակցիաներ՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակին և Կարմիր բանակի կողմից ֆաշիստական «Օսվենցիում» համակենտրոնացման ճամբարի գերիների ազատագրման 70 ամյակին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Комсомольская правда» պարբերականին:
Մեկ շաբաթյա միջոցառումների ընթացքում հյուրերին կներկայացվեն ինտերակտիվ ցուցադրանքներ, Մոսկվայի առաջատար թատրոնների ռեժիսորների բեմադրած 7 թեմատիկ ներկայացումների պրեմիերաներ, համերգային ծրագրով հանդես կգա Մոսկվայի կամերային նվագախումբը:
Էքսկուրսիայի ընթացքում հանդիսատեսներին կներկայացվեն Հոլոքոստի մասին պատմական քրոնիկոն, որի ընթացքում կվերարտադրվի մինչպատերազմական եվրոպայի մթնոլորտը, երբ ձևավորվում էր ռեպրեսիաների մթնոլորտը, ապա և մարդկային ճակատագրեր խեղող հալածանքների և բռնությունների սահմռկեցնող իրողությունը:
Հատկանշական է, որ հատուկ պատրաստված ցուցադրանքները էքսկուրսիաների մասնակիցներին պետք է ներկայացնեն դերասանները, ովքեր նաև կցուցադրեն իրական պատմական փաստերի վրա հիմնված կարճ վավերագրական բեմադրություններ:
Ներկայացումների ժամանակ բեմ-հանդիսատես բաժանարար գիծը ընդհանրապես չի զգացվի, քանի որ բոլորը միավորված կլինեն ինտերակտիվությամբ օժտված թատերական գործողություններով: