Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Տիգրան Քեոսյանի պետք է պատասխանատվության ենթարկվեն նաև բժիշկները

01.21.2015


«Ճիշտ որոշումը մարդասպանին Հայաստանում դատելն է: Չի կարելի օգնել Ռուսաստանի ու Հայաստանի թշամիններին: Ափսոս որ ավելի շուտ չեն բարձրաձայնել: Ես նրա հետ կդատեի նաև բուժհանձնաժողովի բժիշկներին, ովքեր այդ մարդասպանին հնարավորություն են տվել ընկնել ռուսական բանակ»,- գրել է «Twitter»-ի իր էջում դերասան և ռեժիսոր Տիգրան Քեոսյանը: Այդ մասին «novostink.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հունվարի 12-ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Ավետիսյան ընտանիքի 7 անդամների մարմինները: Նրանցից 6-ը արդեն մահացած են եղել, իսկ դանակի հարվածներ ստացած 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը տեղափոխվել էր հիվանդանոց գիտակցությունը կորցրած վիճակում: Ցավոք, փոքրիկը մեկ շաբաթյա որակյալ բուժսպասարկումից հետո անգամ չկարողացավ վերադառնալ կյանք և հունվարի 19-ին վախճանվեց:

Կատարված ոճիրի մեջ առայժմ մեղադրվում է մեկ մարդ՝ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը ձերբակալվել է հայ-թուրքական սահմանը անցնելու փորձ անելիս:
    Դիտվել է 737 անգամ