Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դրվենգրադ էթնոգյուղում մեկնարկել է «Կուստենդորֆ» 8-րդ միջազգային կինոփառատոնը

01.22.2015


Սերբական Դրվենգրադ էթնոգյուղում, բաց երկնքի տակ կայացած թատերականացված ներկայացմամբ մեկնարկել է հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հիմնադրած «Կուստենդորֆ» 8-րդ միջազգային կինոփառատոնը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Միջոցառման բացումը այս տարի նվիրվել է նացիզմի և ֆաշիսզմի դեմ տարած հաղթանակի 70 ամյակին:

Բացման արարողության ժամանակ Սերբիայի մշակույթի և տեղեկատվության նախարար Իվան Տասովեցն ասել է, որ այս փառատոնը « յուրահատուկ մի վայր է, որտեղ երիտասարդ մարդիկ կինոյի ոլորտում իրենց կարիերայի սկզբին կարող են հանդիպել կինոարվեստի մեծությունների հետ»:

Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված են տարբեր երկրների արտադրության 17 կարճամետրաժ ֆիլմեր, որոնցից առավել հաջողվածները կարժանանան այս ստուգատեսի մրցանակներին՝ ոսկե, արծաթե և բրոնզե հավկիթների:

Կուստուրիցայի հիմնած փառատոնի յուրահատկությունն այն է, որ այստեղ մրցույթային ծրագրից բացի, ցուցադրվում են նաև անցած մեկ տարվա ընթացքում վարձութային հաջողության հասած ֆիլմեր, կազմակերպվում՝ լուսանկարչական ցուցահանդեսներ և կազմակերպվում երաժշտական միջոցառումներ: Ամեն երեկո, կինոցուցադրություններից հետո, հյուրերի և մասնակիցների համար անցկացվում են վարպետաց դասեր, որոնք վարում են պրոֆեսիոնալ երաժիշտները : Օրինակ, փառատոնի առաջին օրը իր արվեստը, նվագախմբի ուղեկցությամբ, ներկայացրեց մոլդովացի երիտասարդ շեփորահար Ադամ Ստինգան:

Դրվենգրադ էթնոգյուղի «Կուստենդորֆ» 8-րդ միջազգային կինոփառատոնը կշարունակվի մինչև հունվարի 26-ը և կեզրափակվի մրութային ծրագրի հաղթողների անունների հրապարակմամբ:
    Դիտվել է 312 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413