Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդես են եկել հայհոյելու իրավունքը վերականգնելու խնդրանքով

01.22.2015


Ռուսաստանցի կինոռեժիսորները խնդրել են բարեփոխել գեղարվեստական գործերի մեջ հայհոյանքի օգտագործումն արգելող օրենքը: Նրանք կարծում են, որ վարձույթի վկայականները պետք է տրվեն «18+» տարիքային սահմանափակումների նշանակմամբ բոլոր այն ֆիլմերին, որոնց բովանդակությունը ենթադրում է ոչ նորմատիվային բառապաշարի կիրառում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Կինեմատոգրաֆիստներն այդ նպատակով նամակ են ուղարկել վարչապետ Դ. Մեդվեդևին: Օրերս կայացած մամլո ասուլիսում հայտնի կինոռեժիսոր Ֆեդոր Բոնդարչուկը հայտնել է, որ նամակի տակ այլ կինոգործիչների հետ ստորագրել են նաև Նիկիտա Միխալկովը, Կարեն Շահնազարովը, Սերգեյ Միրոշնիչենկոն, Օլեգ Տաբակովը և Վլադիմիր Խոտինենկոն:

Նամակում հեղինակները խնդրում են վարչապետին, հանձնարարական իջեցնել գործող օրենսդրության մեջ բարեփոխումներ մտցնելու նպատակով: Նրանք հիշեցնում են, որ «Կինեմատոգրաֆիային պետական աջակցության մասին» դաշնային օրենքով սահմանված է, որ վարձութային վկայականներ չեն տրվում, եթե կինոնկարում օգտագործվել են գրաքննությամբ արգելված հայհոյախոսություններ:

«Նշված նորմը անհնար է դարձնում հանրային ցուցադրությունների ներկայացնել գեղարվեստական բարձր արժանիքներ ունեցող կինոստեղծագործություններ, որոնք միաժամանակ ռեալիստորեն ցուցադրում են հասարակական կյանքի բացասական երևույթները՝ ներառյալ հերոսների կողմից օգտագործվող ոչ նորմատիվային հայհոյախոսությունները»,- ասվում է նամակում:
Ռեժիսորները նաև նշում են, որ թույլատրելիի սահմաններից դուրս գտնվող հայհոյանքները «ինքնին հանդիսանում են ոչ նյութական մշակութային ժառանգության մաս և ավանդաբար օգտագործվել և օգտագործվում են գեղարվեստական ստեղծագործություններում՝ տարբեր նպատակներով, որոնց մեջ են հերոսների արտացոլման ճշմարտացիությունը, պաստառի վրա տեղի ունեցող դեպքերի զգացմունքային երանգների ուժեղացումը և այլն...»:

Սակայն, ռեժիսորները հանդես են գալիս այն բանի դեմ, որ «կենցաղային կեղտոտ հայհոյանքը առիթով կամ առանց առիթի լցնի մեր կինոպաստառները»: Դրա հետ միասին նրանք ավելացնում են, որ այն դեպքերում, երբ հերոսի հոգեբանական վիճակով պայմանավորված, հայհոյանքը «դրամատուրգիական կերպարի բնավորությանը փոխանցում է նրբերանգներ, ապա գոյություն ունեցող արգելքն ավելորդություն է և էականորեն աղքատեցնում է հեղինակային գեղարվեստական մտահղացումը և ՌԴ չափահաս քաղաքացիների կողմից գեղարվեստական ստեղծագործությունները ըմբռնելու հնարավորությունը»:
    Դիտվել է 331 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152