Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոտերդամում կցուցադրվեն, կքննարկվեն և կպարգևատրվեն լավագույն քարոզչական կինոնկարները

01.22.2015

Նախօրեին, երեկոյան Ռոտերդամում կայացել է այդ քաղաքի անունը կրող 44-րդ ամենամյա միջազգային կինոփառատոնի բացումը: Այդ մասին հաղորդում է «Interfax»-ը:

Կինոփառատոնն այս տարի հանդես է գալիս նոր ծրագրով, որը կրում է «Ազդանշաններ: Քարոզչություն ամեն օր» խորագիրը և հիմնականում կենտրոնացած կլինի ժամանակակից քարոզչության մեթոդների և կերպարների վրա: Փառատոնը կազմված է երեք բաժիններից՝ 1.կինոնկարներից, 2. ցուցահանդեսներից և 3. սեմինարներից:

Ռոտերդամի կինոփառատոնը կշարունակվի մինչև փետրվարի 1-ը: Այս միջազգային ստուգատեսը համարվում է աշխարհի հեղինակավոր կինոֆորումներից մեկը՝ Կաննի, Վենետիկի, և Լոկարնոյի փառատոների շարքում:

    Դիտվել է 484 անգամ