Նոր մրցանակաբաշխություն բանաստեղծների և դրամատուրգների համար01.23.2015
Ռուսաստանցի ստեղծագործողների համար, դերասան և բանաստեղծ Լեոնիդ Ֆիլատովի 70-ամյակի կապակցությամբ հիմնադրվել է նոր գրական մրցանակաբաշխություն՝ «Ֆիլատով-ֆեստը»: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Փառատոնը, որն առաջին անգամ կկայանա 2015 թ.- մայիսին, կազմված է երկու անվանակարգերից՝ «Պոեզիա» և «Դրամատուրգիա»:
Արդեն սկսվել է մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտերի ընդունումը: Ինչպես ասել է, այդ միջոցառման նախաձեռնողներից մեկը Տագանկայի թատրոնի դերասան Վլադ Մալենկոն, արդեն կան պոեզիայի մրցանակաբաշխությանը մասնակցելու հարյուրավոր, իսկ դրամատուրգիայի ոլորտում՝ տասնյակ հայտեր:
Երկու անվանակարգերում էլ մրցույթը կանցկացվի փուլերով: Ընդ որում, պոեզիայի մրցույթում գնահատվելու է ոչ միայն ստեղծագործությունների բովանդակությունը, այլև հեղինակների կողմից դրանք մատուցելու արտիստականությունը: Այդ մոտեցումը մրցույթի կազմակերպիչները հիմնավորում են այն հանգամանքով, որ Լեոնիդ Ֆիլատովը ոչ միայն հարուստ և խորիմաստ բանաստեղծություններ էր գրում, այլև դրանք մատուցում էր բեմական մեծ վարպետությամբ:
Մրցանակաբաշխության եզրափակիչ միջոցառումը Տագանկայի թատրոնում կկայանա մայիսի 26-ին:
Մրցանակը լինելու է Ֆիլատովը Դոն-Կիխոտի կերպարում պատկերող արձանիկ:
Նշենք, որ Լեոնիդ Ֆիլատովի 70 ամյակը լրանում է 2016թ.-ի դեկտեմբերին: