Կոբզոնը կրկին հայց է ներկայացրել Լատվիայի արտաքին գործերի նախարարի դեմ01.24.2015
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը որոշել է Լատվիայի Սահմանադրական դատարանում կրկին վիճարկել այդ երկրի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի որոշումն՝ իրեն այդ երկրի համար ոչ ցանկալի անձանց «սև ցուցակում» ընդգրկելու կապակցությամբ: Լատվիայի Սահմանադրական դատարանից հայտնի երգիչին պատասխանել են, որ նրա դիմումը կքննարկվի մեկ ամսվա ընթացքում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Հիշեցնենք, որ 2014 թ.- ամռանը Լատվիայում կայանալիք «Նոր ալիք» էստրադային երգի փառատոնից առաջ լատվիական իշխանությունները հրապարակել էին մի ցուցակ, որտեղ նշված էին այդ երկիր մուտք գործելու իրավունք չունեցող մի շարք ռուս արտիստների անուններ: Նրանց մեջ էր նաև Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի անունը:
Դեռ անցյալ տարեվերջին Կոբզոնը մեկ անգամ արդեն Լատվիայի Սահմանադրական դատարանում այդ հարցը վիճարկել էր և անհաջուղություն կրել: Դատարանը գտել էր, որ երգիչի դիմումը չի համապատասխանում իրենց երկրի օրենսդրությանը և մերժել էր այն: