Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ճգնաժամին և ատոմային ձմռանը դիմանալու դեղատոմս՝ անչափահասների համար

01.26.2015


Սանկտ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնը գործարկում է «Նոր մարդիկ» վավերագրական նախագիծը, որն, ըստ էության, թատերական լոբորատորիա է 8-10-րդ դասարանների աշակերտների համար: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru» -ին:

Նախագիծը բովանդակությամբ կապված է Անդրեյ Մոգուչիի «Ինչ անել» ներկայացման հետ: Այստեղ երեխաները ռեժիսորների, դրամատուրգների և նկարիչների հետ կարող են ստեղծել ներկայացումներ իրենց և իրենց շրջապատի մարդկանց մասին: Հենց վերջիններիս էլ կարելի է անվանել«Նոր մարդիկ»:

Այս ձևով պատրաստված բեմադրությունների պրեմերային ցուցադրությունները կկայանան թատրոնի բեմում՝ ապրիլի վերջին, որից հետո դրանք կցուցադրվեն նաև քաղաքի շրջանային երիտասարդական կենտրոններում և դպրոցներում:

Որպեսզի դպրոցականը դառնա այդ նախագծի մասնակից, նրանից պահանջվում է ազատ ձևով նախապատրաստել մի ստեղծագործական աշխատանք՝ «Ի՞նչ է իրենից ներկայացնում «Նոր մարդը»: Կա՞ այդպիսի մարդ մեր շրջապատում» թեմայով:

«Նոր մարդիկ» նախագիծը մասնակիցներին կտեղափոխի ժամանակակից թատրոնի արտակարգ իրավիճակներ: Ոչ այն այն թատրոնի, որտեղ գալիս են պապաներն ու մամաները՝ ծաղիկներով, փափուկ խաղալիքներով... Նրանք կհայտնվեն այն թատրոնում, որտեղ հանդիսատեսները շրխկացնելով ծալովի նստարանները դուրս են փախչում, վիրավորվում են զգացմունքները և ալքիմիայի դժվար նկարագրվող ճանապարհով դուրս են բերվում անձնական ճշմարտության գրամները»- ասում է նախագծի ղեկավար Բորիս Պավլովիչը:

Բացի այդ սա դպրոցականների համար հնարավորություն է մերձենալ և միանալ պրոֆեսիոնալ թատրոնի աշխատանքին: «Ով դիմացավ մինչև ավարտական թաղարկում, ուրեմն կդիմանա նաև ճգնաժամին և, նույնիսկ, ատոմային ձմռանը»,- ավելացնում է Պավլովիչը:
    Դիտվել է 902 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ