Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ԱՄՆ-ի կինոթատրոնների միությունն ընտրեց 2014 թ.-ի լավագույն դերասաններին

01.26.2015

ԱՄՆ-ի կինոթատրոնների միությունը լավագույն դերասանական կազմի մրցանակը շնորհել է ռեժիսոր Գոնսալես Ինյարիտոյի «Բրդմեն» կինոնկարին: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այս կինոնկարը պատմում է դերասանի մասին, որը պատրաստվում է խաղալ Բրոդվեյի թատրոնի ներկայացման մեջ:

Կինոնկարն առաջադրվել էր թվով ամենաշատ անվանակարգերում:

«Բրդմեն» -ը 2015 թ.-ի «Օսկար» մրցանակաբաշխությունում ներկայացվել է 9 անվանակարգերում, այդ թվում նաև լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:

ԱՄՆ-ի կինոթատրոնների միության մրցանակներին արժանացողները հաճախ են դառնում նաև «Օսկար»-ի դափնեկիրներ:

Դրամատիկական սերիալներից լավագույն դերասանական կազմի մրցանակը բաժին է հասել «Դաունթոնի կոմսություն» կինոնկարին:

Տարվա լավագույն դերասան է հռչակվել բրիտանացի Էդդի Ռեդմեյնը, ով մարմնավորել է մեր ժամանակների մեծ ֆիզիկոսներից մեկի՝ Սթիվեն Հոքինգի կերպարը՝ «Սթիվեն Հոքինգի տեսությունը» ֆիլմում:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը՝ «Դեռևս ՝ էլիս» կինոնկարում խաղացած դերի համար:

Երկրորդ պլանի դերակատարներ դարձան, դերասանուհիներից՝ Պատրիսիա Արքեդը («Պատանեկություն»), իսկ դերասաններից՝ Ջեյ Քեյ Սիմոնսը («Մտասևեռում»):

ԱՄՆ-ի կինոթատրոնների միությունը ունի ավելի քան 100 հազար անդամ, որոնցից յուրաքանչյուրը կարող է մասնակցել մրցանակի թեկնածուներին որոշելու քվեարկություններին, որոնք ավարտվում են ամեն տարի դեկտեմբեր ամսին:

Այս մրցանակը տրվում է 1995 թ.-ից և համարվում է կինոյի աշխարհի հեղինակավոր պարգևներից մեկը: Բացի լավագույն անհատական դերերից, միությունը մրցանակներ է շնորհում նաև դերասանական և կասկադյորական լավագույն կազմի համար, ինչպես նաև հատուկ մրցանակ՝ կինեմատոգրաֆիայում կատարած ներդրման համար:
    Դիտվել է 740 անգամ