Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մասնավոր հատվածը թատրոնի նորոգման համար ներդրել է հարյուրավոր միլիոններ

01.26.2015

Մոսկվայի թատրոնները գտնվում են իրենց ժողովրդայնության գագաթնակետին: Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում հիմնանորոգումից հետո կրկին իր դռները հանդիսատեսի առջև բացած «Էլեկտրաթատրոն Ստանիսլավսկի» թատրոնի հանդիսավոր բացման ժամանակ ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Նա նաև տեղեկացրել է, որ անցյալ տարի իրենց քաղաքի թատրոններ են հաճախել 4,6 մլն մարդ: «Դա բացարձակ ռեկորդ է Մոսկվայի թատերական գործունեություն սկսելուց ի վեր և, իհարկե, դա կախված է այն բանից, թե ինչ վիճակում են գտնվում թատրոնները, քանի և ինչպիսի նոր բեմադրություններ են իրականացվել»,- ասել է քաղաքապետը:

Հունվարի 26-ի երեկոյան, նորացված և բոլորովին նոր տեխնիկական հնարավորություններ ստացած թատրոնում բացման հանդիսավոր արարողությունը կսկսվի լուսային շոուով, հանդիսատեսները ներկա կլինեն այս առիթով բացվելիք գերմանացի լուսանկարիչ Յոհաննա Վեբերի աշխատանքների ցուցահանդեսին: Իսկ երեկոյի գլխավոր իրադարձությունն, անշուշտ կդառնա հույն նշանավոր բեմադրիչ Թեոդորիս Թերզոպուլոսի վերջին ամիսների մեծակտավ աշխատանքը՝ «Բաքոսուհիներ» ողբերգության պրեմիերան:

Ենթադրվում է, որ մինչև 2015 թ.-ի հուլիս էլեկտրաթատրոնը պետք է ներկայացնի 6 նոր ներկայացումների պրեմիերաներ:

Ի դեպ, քաղաքապետի ասելով, 2014 թ.-ին Մոսկվայի թատրոններն ընդհանուր առմամբ, բեմադրել են 180 նոր ներկայացում: Նա նաև ասել է, որ թատրոնների նորցման գործընթացներն իրականացվում են ոչ միայն բյուջեյի միջոցներով, այլև մասնավոր ներդրումներով:

Որպես օրինակ Սոբյանինը ասելէ, որ «Էլեկտաթատրոն Ստանիսլավսկի» թատրոնի հիմնանորոգման համար մասնավոր հատվածը ներդրել է հարյուրավոր միլիոններ:
    Դիտվել է 278 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ