Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոլլիվուդի պատմության մեջ ամենաազդեցիկ ֆիլմը նկարահանվել է 1939 թ.-ին

01.27.2015


ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի համալսարանի գիտնականները հրապարակել են այն 10 կինոնկարների անունները, որոնք, համաձայն նրանց կատարած հետազոտությունների, առավել մեծ ազդեցություն են ունեցել կինեմատոգրաֆիայի զարգացման վրա: Այդ մասին «The Guardian»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

Առաջին հորիզոնականում տեղ է զբաղեցրել Վիկտոր Ֆլեմինգի 1939 թ.-ին թողարկված «The Wizard Of Oz» ֆիլմը՝ Ջուդի Հարլենդի գլխավոր դերակատարմամբ:

Ինչպես տեղեկացնում է պարբերականը, իրենց աշխատանքներում գիտնականները հիմք են ընդունել ավելի ուշ, ոչ պակաս քան 25 տարի հետո, նկարահանված ֆիլմերում դասական ճանաչված այդ կինոնկարներից մեջբերման ձևով կատարված հիշատակումները: Այդ մոտեցմամբ «The Wizard Of Oz» ֆիլմից ավալի ուշ նկարահանված կինոնկարներում հավաքվել է ամենաշատ՝ 565 մեջբերում:

Երկրորդը Ջորջ Լուկասի «Star Wars. Episode IV: A New Hope» ժապավենն է՝ 297 մեջբերմամբ:

Երրորդը՝ Ալֆրեդ Հիչքոքի «Psycho»-ն է՝ 241 մեջբերմամբ:

Այս սկզբունքով առավել ազդեցիկ 10 ֆիլմերը ցանկն ունի հետևյալ պատկերը.

1. «The Wizard Of Oz» (1939թ., ռեժիսոր՝ Վիկտոր Ֆլեմինգ)- 565 մեջբերում
2. «Star Wars. Episode IV: A New Hope» (1977թ., ռեժիսոր՝ Ջորջ Լուկաս) – 297 մեջբերում
3. «Psycho» (1960թ., ռեժիսոր՝ Ալֆրեդ Հիչքոք) – 241 մեջբերում
4. «Casablanca» (1942թ., ռեժիսոր՝ Մայքլ Քյրթիս) – 212 մեջբերում
5. «Gone with the Wind» (1939թ., ռեժիսոր՝ Վիկտոր Ֆլեմինգ) – 198 մեջբերում
6. «King Kong» (1933թ., ռեժիսորներ՝ Մարիան Քուփեր և Էրնստ Շոթսաք) – 191 մեջբերում
7. «Frankenstein» (1931թ., ռեժիսոր՝ Ջեյմս Ուեյլ) – 170 մեջբերում
8. «The Godfather» (1972 թ., ռեժիսոր՝ Ֆրենսիս ֆորդ Քոփփոլա) – 162 մեջբերում
9. «Citizen Kane» (1941 թ., ռեժիսոր՝ Օրսոն Ուելս) – 143 մեջբերում
10. «2001: A Space Odyssey» (1968 թ., ռեժիսոր՝ Սթենլի Քուբրիք) – 143 մեջբերում
    Դիտվել է 740 անգամ