Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի են դարձել ֆրանսիական ազգային կինոմրցանակի թեկնածուների անունները

01.28.2015


Փարիզում հայտարարել են 2015 թ.-ի «Սեզար» ազգային կինոմրցանակի թեկնածուներին; Այդ մասին « РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այս մրցույթում մրցանակները սահմանված են 22 անվանակարգերում: Առավել շատ 10 անվանակարգերի է ներկայացվել Բերթրան Բոնելլոյի «Սեն Լորան» կենսագրական ժապավենը, 9 անվանակարգերում մրցանակների հավակնություն է ցուցաբերում Թոմ Կալեի «Կործանիչներ» ֆիլմը, ևս մեկ «Իվ Սեն Լորան» վերնագրով ֆիլմ էլ, որը նկարահանել է ռեժիսոր Ժալիլ Լեսպերը, ներկայավել է մրցանակների 7 անվանակարգերում:

Ենթադրվում է, որ «Լավագույն ֆիլմ»-ի կոչման հավանական հավակնորդներն են 8 անվանակարգերում մրցանակի թեկնածու հայտարարված Աբդերրահման Սիսակոյի «Տամբուկտու» կինոնկարը և «Սեն Լորանը»: Թեև չի բացառվում, որ այդ մրցապայքարի մեջ մտնեն նաև «Բեյե ընտանիքը» և «Կործանիչները»:

Ավելացնենք, որ «Սեզար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 20-ին: Այն թվով 40-րդն է: Այս մրցանակաբաշխության հաջողակներին որոշելու քվեարկությանը մասնակցել են ֆրանսիական կինոարդյունաբերության 4,2 հազար պրոֆեսիոնալ մասնագետներ:
    Դիտվել է 655 անգամ