Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աղջիկը լուսանկարվել է «Playboy»-ի համար, իսկ նրա հայրն ամոթից ինքնասպան է եղել

01.29.2015

Ռումինիայում հայտնի մոդել Լորենդանա Չիվույի հայրը ինքնասպանություն է գործել, երբ իմացել է, որ իր 18-ամյա դուստրը մերկ լուսանկարվում է «Playboy» հանդեսի համար: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին:

Իսկ «Mirror» հանդեսը գրում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել դեռևս 7 տարի առաջ, սակայն փարթամ կրծքերով բլանդինուհին այդ մասին պատմել է միայն հիմա:

Ֆոտոմոդելի խոսքերով, հայրը նրա հետ դադարել է խոսել, երբ տեսել է իր նկարները տեղական «Playboy»-ում և ունեցել է շատ ընկճված տեսք: Նա, սակայն, նույնիսկ, փորձել է աղջկան մեկուսացնել ընտանիքի մյուս անդամներից: Մի քանի ամիս շարունակ հայր ու դուստր չեն հաղորդակցվել, իսկ երբ աղջիկը որոշել է, որ լռությունը չափազանց երկար է ձգվում, գնացել է հոր մոտ՝ հաշտվելու, բայց գտել է միայն նրա մարմինը:

Տղամարդը կախված է եղել իր տան ձեղնահարկում:

Լորենդինան հիմա 25 տարեկան է: Նա խոստովանում է, որ մինչև այսօր էլ դեռ չի կարողանում սթափվել ցնցումից: Նա շատ է ափսոսում, որ այդպես էլ չեն կարողացել զրուցել հոր հետ: «Ես սարսափում եմ մտածել, որ նա իր կյանքին վերջ է տվել իմ պատճառով»,- ասել է նա:

Մոդելի հոր ինքնասպանության կապակցությամբ համացանցում իր մեկնաբանությունն է տարածել նաև «Playboy» հանդեսը: Պարբերականը իր մասին նշում է, որ «ունի համաշխարհային բրենդ Գինեսի գրքի կողքին և չի հանդիսանում պոռնոգրաֆիական հրատարակություն»:

Հանդեսը գրում է, որ իր էջերում ներկայացվող բոլոր մոդելներն ընտրվում են համապատասխան մասնագետների կողմից՝ մանրակրկիտ ընտրությամբ: Պարբերականում արտապատկերվող լուսանկարներն ու կոմիկսները ունեն որոշակի սահմանափակումներ. Առաջին հերթին այն «չպետք է ցուցադրի մանկածնության օրգաններ, տգեղություններ, անճաշակություններ, պահանջարկ չվայելող վուլգար դիրքեր»: Նկարները պետք է չարտահայտեն նաև ագրեսիա:

Ըստ մեկնաբանության նաև «Playboy»-ը հետևում է բազմապլան սկզբունքի, այն պետք է լինի զվարճալի, ուսուցողական (առողջապահության, սննդակարգ, ֆիթնեսի, խոհանոցի մասին հետաքրքրաշարժ հոդվածներ), ներկայացնի նորաձևություն, գրականություն, էսսե, նորություններ, փոփ-մշակույթ և այլն:

«Հանդիսի կազմին հայտնվելու երազանքը կա գրեթե յուրաքանչյուր երիտասարդ, գեղեցիկ, բարեկազմ աղջկա մեջ (պարզապես նրանք վախենում են այդ մասին խոստովանել)»,- նշել է «Playboy»-ը և ավելացրել, որ «ոչ ամեն մի մոդել է ադպիսի պատվի արժանանում»: Հանդեսն ընդգծում է, որ այդպիսի հաջողության հասնելու համար մոդելի մեջ պետք է լինի ինչ-որ մի փոքրիկ կայծ կամ առանձնահատկություն:

«Playboy»-ը նշում է, որ իր մոդելները բավականաչափ բարձր են վարձատրվում և ափսոսանք է հայտնում ինքնասպան եղած հայրիկի համար՝ նրան անվանելով «սեփական բարդույթների զոհ»: Հանդեսը նաև ակնարկում է, որ արժեր, որ դուստրը մտածեր այն մասին, որ չարժե լուսանկարվել այդ հանդեսում: «Պարզապես նրա բախտը բերել է»,- նշում է «Playboy»-ը և խորհուրդ տալիս երիտասարդ բոլոր աղջիկներին, որ այսուհետ նրանք թույլտվություն խնդրեն իրենց ծնողներից, հարևաններից, ընկերուհիներից, ծանոթներից, գործընկերներից և, առավել ևս, ամուսիններից՝ «որպեսզի չլինեն թյուրիմացություններ և սրա նման ողբերգություններ; Դե, մեկ էլ տեսար...»,- ավարտում է իր համացանցային մեկնաբանությունը «Playboy» հանդեսը:
    Դիտվել է 448 անգամ