Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոմիտասի անվան զբոսայգում բացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը

01.30.2015

2015թ.-ի հունվարի 29-ին Երևանում հանդիսավորությամբ բացվեց հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:

Նոր մշակութային գիտահետազոտական հաստատությունը նախատեսված է ոչ միայն Կոմիտասի ու նրա գործունեությունը 135 մշտական ցուցանմուշներով հանրությանը ներկայացնելու, այլև ակտիվ գործունեություն իրականացնելու համար:

«Կոմիտասը Հայաստանում ուզում էր իր հասցեն և , փառք աստծո, այս թանգարանն ամփոփում է մեր բոլոր իղձերը մեծ երևույթի՝ Կոմիտասի հետ»,- նոր մշակութային հաստատության բացման առթիվ ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը անկախ Հայաստանում կառուցված առաջին համանման հաստատությունն է: Այն կառուցվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամների ֆինանսավորմամբ:

«Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը կբերի որոշակի որակական փոփոխություն և մեր մտածողության մեջ և մեր մշակութային զգացողությունների մեջ, որ վերջին ժամանակներս բավականին խարխլված է»,- ասել է նոր կառույցի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը

Նրա մտահղացմամբ կառույցն ունի նաև անհրաժեշտ տարածքներ տարբեր միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար՝ կա համերգասրահ, մշտական ցուցադրությանը զուգահեռ ժամանակավոր ցուցահանդեսներ կազմակերպելու հնարավորություն,: Բացի այդ, թանգարանի շրջանակներում գործունեություն կծավալի գիտահետազոտական կենտրոնը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
    Դիտվել է 419 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192