Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երգ, որ նման է հայոց Մեծ Գողգոթայի նկարագրին

01.31.2015

«Երեկ պարզ դարձավ, որ Ֆրանսիան Եվրատեսիլ 2015-ում կներկայացնի Լիզա Անջելը՝ «Noubliez pas» երգով: Ակնհայտ է, որ երգի վերնագիրը միանգամից հիշեցնում է Հայոց Ցեղասպանության կարգախոսներից մեկը՝ «Մի՛ մոռացեք» կամ «Never Forget»»: Այդ մասին հայկական մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցների տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Լրատվամիջոցները նշում են, որ ըստ Եվրատեսիլի պաշտոնական կայքի, երգն առաջին անգամ ներկայացվել է 2014թ.-ի նոյեմբերին՝ Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված համերգի ժամանակ, մինչդեռ կատարողը նշում է, որ երգը նվիրված է ոչ միայն հատուկ Առաջին համաշխարհային պատերազմին, այլ, նաև, պատմության այս ժամանակահատվածում տեղի ունեցած ցանկացած կոնֆլիկտային իրադարձության․․․

Սակայն, ներկայացնելով ֆրանսիական երգի խոսքերի տողացի թարգմանությունը, , կայքերը նույնականության հետքեր են դիտարկում 1915 թ.-ին հայ ժողովրդի անցած գողգոթայի և այդ երգի պատկերներում:

Մի՛ մոռացեք
(երգի տողացի թարգմանությունը)

Երգ՝ մեր խնդրանքների, սիրտ, որը հույս է փայփայում ու դատարկությունը ոտքերի տակ,
Ինձ մնում են միայն արցունքներ ու հուշեր՝ եկած անցյալից,

Մեզ մնում է միայն մոխիր ՝մեր գյուղերի թաղված լռության մեջ,
Վիրավոր եմ, սիրտս անպաշտպան... Ինչպե՞ս ապրել սրանից հետո։ Բայց ես այստեղ եմ, ես չեմ մոռանում ջնջված պատմությունը իմ գյուղի, ես ապրում եմ այստեղ, մի մոռացեք ջնջված հիշողությունը․Ես հիշում եմ երեխաների ծիծաղը, տղամարդկանց ձայները , ովքեր գնում էին հանդերը, բերքահավաքի տոները, սիրո և ուրախության պոռթկումները։

Նրանք եկան թաքնված զենքերի ետևում... Նրանք հազարաավոր էին ու ծիծաղում էին մեր արցունքների վրա։ Ուզում էին սպանել մեր հավատքն ու հոգին՝ ատելության խոսքերով , որոնք մենք չէինք հասկանում։
Ես այստեղ եմ այս երեկո, փլատակների ներքո, որ պատմեմ հիասթափությունս ու երգեմ կյանքի մասին...

Տեսանյութեր

Դիտվել է 360 անգամ
12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576