Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բացահայտվել է, թե ով է ընձառյուծ սանձողներին քանդակողը

02.02.2015

Բրիտանացի գիտնականները բացահայտել են վերածննդի մեծ քանդակագործ Միքելանջելոյի կերտած միակ երկու բրոնզաձույլ քանդակները, որոնք պատկերում են երիտասարդ և մեծահասակ երկու տղամարդու, որոնք թամբել են վայրի հովազների: Այս քանդակները նախկինում վերագրվում էին այլ հեղինակների: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը;

Փորձագետների կարծիքով հովազներին սանձած տղամարդկանց կերպարները Միքելանջելոյի վաղ շրջանի ստեղծագործություններից են, որոնք նա կերտել է Դավիթի նշանավոր քանդակն ավարտելուց հետո, մինչև Սիքստինյան կապելայի որմնանկարներին ձեռնամուխ լինելը:

Այս քանդակների մասին առաջին հիշատակությունը եղել է 19-րդ դարում, երբ դրանք ընդգրկված էին Ադոլֆ դ՝ Ռոտշիլդի հավաքածոյում, ով համարվում է այդ բանկիրական ընտանիքի նեապոլիտանական ընտանիքի ներկայացուցիչ: Այն ժամանկ, սակայն, գիտնականները քանդակները հրաժարվել են ընդունել որպես այդ մեծ քանդակագործի աշխատանքներ, քանի որ փաստեր չեն եղել:

Միքելանջելոն Բրոնզով հազվադեպ է աշխատանքներ կատարել: Մինչև հիմա համարվում էր, որ նման որևէ գործ մեր օրեր չեն հասել:
    Դիտվել է 826 անգամ