Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բ. Յուխանանով. «Թատրոնի կենտրոնում... մարդ-դերասանի խաղացող հոգին է»

02.02.2015

2015թ.-ի հունվարի 26-ին Մոսկվայում, երկարատև հիմնանորոգումից հետո, հանդիսավոր արարողությամբ բացվեց «Ստանիսլավսկի էլեկտրաթատրոնը»: Ռուսաստանի մայրաքաղաքը ստացավ հզոր և բոլոր չափանիշներով արդիական, թատերական մշակույթի մի մեծ համալիր, որն իր գործունեության հիմքում դրել է հաստատության նոր ղեկավարի աշխատանքային ծրագիրը: Ըստ այդ բազմաշերտ պլանավորման «Ստանիսլավսկի էլեկտրաթատրոնի» նպատակներից մեկը «Աբողջականության թատրոն»-ի կոնցեպցիայի գաղափարի իրականացումն է, որի մասին իր պարզաբանումներն է ներկայացնում նոր մշակութային համալիրի գեղարվեստական ղեկավարի՝ Բորիս Յուխանանովը:


Հարց.- Ինչի մեջ է կայանում այդ «Ամբողջականությունը»:
- Դեռևս 70-ական թվականների վերջերին ծագեց հետդրամատիկական թատրոնը, որը դուրս է գալիս պատումի, դրամայի իշխանության տակից և ուղևորվում է արկածների որոնման: Բայց այնտեղ, որտեղ թատրոնը հանդիպում է ժամանակակից արվեստին՝ դրա բոլոր բազմազանություններով, այն հաճախ կորցնում է դերասանին:

Դերասանի արվեստը, որի մեջ թաքցված է թատրոնի ողջ էությունը, մնում է «տախտակամածից» դուրս: Դերասանը փոխարինվում է մոդելով, կամ պարողով, կամ ֆիզիկական գործողությամբ: Հաճախ շատ պարզունակված տարբերակով: Այս ամենը կարող է հետաքրքիր լինել: Սակայն կարծում եմ, որ հնարավոր է լինի «Ամբողջականության թատրոն»: Այն, որի մեջ տեղի է ունենում հագեցած, ժամանակակից դրամատիկական դերասանի հանդիպումը բոլոր տեսակի հետդրամատիկական թատրոնի նոր ձևերի հետ, որին հաճախ թվում է, որ ինքը կարող է առանց այդ դերասանական էության հանգիստ գոյատևել: Ինձ շատ հետաքրքիր է կազմակերպել այդ հանդիպումը:

Ասք «Ամբողջականության թատրոն»-ի մասին

Պատկերացրեք ինչ-որ մի ժամանակ: Շատ-շատ հին: Ակնթարթ, երբ ինչ-որ մի հսկայական դարաշրջան, կամ քաղաքակրթություն, մարդկության պատմության առեղծվածային և շատ հին ժամանակաշրջան ավարտվել է աղետով: Ինչպես մենք հաճախ ենք հիշում ջրհեղեղի մասին պատմությունը, նրանից հետո մնում է ինչ-որ սար, որի գագաթին տեղավորվում է ինչ-որ բան: Եվ այդ սարի գագաթին թատրոնն է: Այդ թատրոնի անունը այն հնագույն ժամանակներում, անհետացած լեզուների թարգմանությամբ, հենց այդպես էլ հնչում էր՝ «Ամբողջականության թատրոն»: Ինչպես փթած քաղաքակրթության տապան, այն պահում էր մեզնից հեռացած մարդկության գաղտնիքը և ամբողջությունը:

Սկսվում է նոր դարաշրջանը: Կրկին գործարկվում են քաղաքակրթության բոլոր մեխանիզմները: Մարդկությունը սկսում է կրկին զարգանալ: Եվ «Ամբողջականության թատրոն»-ը իջնում է նրա մոտ առեղծվածի տեսքով: Ես թերթում եմ հերթականությունը. ոչ, թատրոնը չի առաջացել առեղծվածից, ինչպես դա ընդունված է համարել, այլ առեղծվածն է թատրոնից առաջացել: Թատրոնի առաջին քայլը եղել է դեպի մարդկության նոր զարգացում: Իսկ հետո, արդեն, առեղծվածից կատարելով իր անցումը դեպի նոր արվեստ, թատրոնը սկսում է իր կիսումները: Այն ինքն իրեն կիսում է ոչ միայն մարդկության հետ, այլև բաժանվում է: Սկսվում է դիֆերենցացման գործընթացը: Ծնվում և զարգանում են արվեստների տեսակները: Հայտնվում են քանդակագործությունը, գեղանկարչությունը, երսժշտությունը: Երևան է գալիս ողբերգությունը: Ձևավորվում են ժանրերը:

Թատրոնի այդ բաժանումը ձգվել է հազարամյակներ, քանի դեռ չէր հասել 19-րդ դարին: Եվ այդ ժամանակ «Ամբողջականության թատրոն»-ը, տալով այն ամենը, ինչ-որ ուներ, հայտնվեց հոգեբանական հետազոտությունների հատակում; Իրավիճակների ներսում հոգեբանության թափառումների խաղի մասին պատկերացման հատակում: Հայտնվեց հոգեբանական թատրոնը: Հատակը կամ հիմքը: Եվ հանկարծ այդ վայրկյանին, 20-րդ դար անցման հետ, որն ուներ իր հատուկ ֆունկցիաները, թատրոնում հայտնվում է ռեժիսորի կերպարը:

19-րդ դարի վերջին ծնունդների առեղծվածային քարանձավից դուրս է գալիս մանուկ-ծերուկը՝ պատրաստ կատարելու իր պարտականությունը՝ ռեժիսորը: Նա միանգամից ի հայտ է գալիս բազմաթիվ մասնագիտություններով: Նա պատրաստ է լինել մանկավարժ, առաջնորդ, հորինող, կազմակերպիչ և մեկնաբան: Պատրաստ է ձևավորելու թատրոնը որպես գործընթաց:

Եվ այդ մանուկ-ծերունին անմիջապես ձեռնամուխ է լինում գործին՝ վայրկյանական ստեղծելով ցնցող գլուխգործոցների մի զանգված: Իսկ դրա հետ դիֆերենցացման գործընթացը շարունակվում է: Ի հայտ են գալիս թատրոնի նոր, չենթարկվող, ֆենոմենալ երեխաները՝ բեմախաղը և գործողությունը: Ինչպես նաև դրանց հարազատները, որոնք առաջանում են նոր տեխնոլոգիաների՝ կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության, համացանցի հետ գործընթացայնացման մերձեցման ճանապարհին:

Այդ գործընթացը շարունակվում է նաև հիմա՝ այնտեղ, որտեղ կատարվում է ցանկացած ավանգարդային որոնում: Բայց մենք մտածում ենք, որ դա ավերմունք է, իսկ իրականում, դա մանրատում է՝ մինչև մոլեկուլների աստիճան: Արվեստը մանրատվում է ատոմների և ուսումնասիրում է ինքն իրեն, փորձելով նորից վերստեղծել ինքն իրեն:

Հանկարծ պարզ է դառնում, որ բաժանման գործընթացը մոտենում է ավարտին: Սկսվում է հավաքման գործընթացը: Տարածության մեջ տարբեր բաղադրատարրեր են միանում: Ծագում է արվեստների սիներգիան:

Գալիս է, որպես այդպիսին, գործընթացայնացման նոր ընկալումը: Ժամանակի նոր կարգը: Ժամանակի, ձայնի, ժեստի, էներգիայի մասին նոր պատկերացումը: Ամեն ինչ վերիմաստավորվում է և վերախառնվում: Սկսվում է տեսության , պրակտիկայի և հաղորդակցման վերիմաստավորման գործընթացը: Ստեղծվում են նոր տեխնոլոգիաներ, որոնք հաճախ շփոթում են նոր մեդիայի հետ: Մեդիան, համենայն դեպս, հաղորդակցության, նրա նոր սկզբունքների ոլորտ է, իսկ տեխնիկան այստեղ միայն գործիք է:

Վայրը, որտեղ տեղի է ունենում հավաքումը, հնագույն արժեքի նորովի ձեռքբերում է: Հենց դա էլ թատրոնն է: Այն հենց դրա համար էլ նախատեսված է, որովհետև թատրոնի կենտրոնում, ինչպես և ամբողջ աշխարհի կենտրոնում մարդ-դերասանի խաղացող հոգին է:

Եվ ահա այնտեղ, այդ տարածություն էլ կվերադառնա և կբարձրանա Ամբողջականության Թատրոնը: Այն, որը իրեն հանձնեց բաժանման անհրաժեշտությունը: Ինչպես էլ մենք դա հասկանանք՝ դիֆերենցացում կամ էլ, ինչպես ալտրուիզմ: Ռուսերենում «поделиться» (բաժանվել, մասնատվել) նշանակում է միանգամից բաժանվել ինքդ քեզնից և տալ: Հենց այդ «տալը» բաժանմա մեջ՝ թատրոնի բաժինն է: Այն թատրոնի, որը մենք կրկին, գուցե և, ձեռք կբերենք:
    Դիտվել է 1208 անգամ
    12345678910