Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին ցուցադրման ողջ հասույթը կփոխանցվի արտիստի բուժման հիմնադրամին

02.02.2015


2015թ.-ի փետրվարի 7-ին Նովոսիբիրսկի «Կրասնի ֆակել» թատրոնը սկսում է ժամանակին ժողովրդայություն վայելող իր ներկայացումների հետհայաց ցուցադրությունների շարք: Այդ մասին հաղորդում է « teatral-online.ru»-ն:

«Հետհայաց հեռանկար» անունն ստացած նախագծի շրջանակներում տարվա ընթացքում մեծ էկրանին հանդիսատեսները կտեսնեն մի ողջ սերնդի համար իրադարձային համարված ներկայացումներ: Այդ տեսագրությունների ցուցադրությունը նոր սերնդի համար կդառնա, ավագների ճաշակի ու մտածողության ձևավորման արահետներին մերձենալու, նրանց սիրելի դերասանների վարպետությանը կամ 5,10, 15 տարի առաջվա ռեժիսորական նորարական մոտեցումներին ծանոթանալու հիանալի հնարավորություն:

Այս յուրահատուկ թատերական փառատոնը կմեկնարկի պուշկինյան «Պիկովայա դամա»-յի ցուցադրությամբ, որի պրեմիերան կայացել է 2007 թ.-ին և համարվում է ռեժիսոր Տիմոֆել Կուլյաբինի ռեժիսորական դեբյուտը մեծ բեմում, ով այսօր արդեն համարվում է թատրոնի ճանաչված երիտասարդ ռեժիսորներից մեկը, ում աշխատանքները նշանավորվել են տարբեր փառատոնային մրցանակներով:

Թե այն ժամանակ ինչու է հենց այս ստեղծագործությունն ընտրել, Կուլյաբինը խոստովանել է, որ դրա միակ պատճառն այն է եղել, որ թատերխմբում եղել է իսկական Կոմսուհի՝ դերասանուհի Աննա Պակիդչենկոն...

«Հետհայաց հեռանկար»-ի կազմակերպիչները ասել են, որ այդ բեմադրության մեջ Գերմանի դերակատար Լավրենտի Սորոկինը հիմա պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ և այս ներկայացման հետհայաց ցուցադրությունը նաև բարեգործական նպատակ է հետապնդում: Առաջին ցուցադրման ողջ հասույթը կփոխանցվի այդ արտիստի բուժման հիմնադրամին, իսկ հանդիսատեսները իրենց դրամական օժանդակությունները կարող են նետել նախասրահում այդ նույն նպատակով տեղավորված արկղում:
    Դիտվել է 890 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ