Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մինչև տարեվերջ Մոսկվայում կբացվեն մի քանի նոր թատրոններ

02.03.2015

Մոսկվայում, շինարարական աշխատանքների սկզբից 12 տարի անց, իր դռները կբացի Վախթանգովի թատրոնի նոր բեմահարթակը: Հիմնականի հարևանությամբ գտնվող շենքում կընթանա պրեմիերաների շարք, որոնց մեջ են նաև՝ «Տարօրինակ միսիս Սեվիջը՝ վախթանգովյան թատրոնի պրիմադոննա Յուլիա Բորիսովայի մասնակցությամբ, ինչպես նաև Դոստոևսկու ստեղծագործության թեմաներով ռեժիսոր Անտոն Յակովլևի բեմադրած «Անչափահասը» ներկայացումը և Անժելիկա Խոլինայի «Բերնարդ Ալբայի տունը» պարային ներկայացումը:

Մոսկվայի ամենաերկար ձգվող թատերական շինարարական կառույցը՝ Ալեքսանդր Գրադսկու երաժշտական թատրոնը, վերջապես այս տարի գարնանը կսկսի գործել սեփական տանիքի տակ: Այս կառույցը, որը նախկին «Բուրեվեստնիկ» կինոթատրոնի շենքն էր, սկսել է վերակառուցվել դեռ 90-ակաների սկզբներից: Հիմնական դահլիճը նախատեսված է 500 մարդու համար: Այստեղ նաև տեղի կունենան ստեղծագործական երեկոներ և կինոցուցադրություններ:

Կրկին «Բոլշոյ Նիկիտսկի» փողոց կվերադառնա «Գելիկոն օպերան: Դա տեղի կունենա սեպտեմբեր ամսին, նոր թատերաշրջանում: 500 տեղանոց դահլիճով նոր օպերային հարթակը ստեղծվել է հին իշխանական կալվածքում և ծածկված է ապակե տանիքով: Այս կառույցը արժանացել է ռուսական օպերային աստղերի Աննա Նետրեբկոյի և Դմիտրի Խվորոստովսկու բարձր գնահատականին:

Մինչև տարեվերջ կբացվի նաև Գիլյարովսկու փողոցում գտնվող «Տաբակերկան», որը կառուցվում է արդեն 10 տարի: Այստեղ բեմը տրանսֆորմացվելու տեխնիկական մեծ հնարավորություններ ունի և կարող է ընդունել ամենատարբեր ձևերը, իսկ ճեմասրահը ապակեպատ է և դրա ներսը տեսանելի է նաև դրսից:

Ընթացիկ տարում տրանսֆորմացվող դահլիճով և հրեական միջավայրին բնորոշ ընդգծված ինտելլեկտուալ սրճարանով վերակառուցումից հետո հանդիսատեսների առջև իր դռները կբացի նաև Վարշավյան մայրուղում գտնվող Մոսկվայի հրեական «Շալոմ» թատրոնը:
    Դիտվել է 849 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ